You are here

Թատերական

Ծրագիրը նախատեսված է 5-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման  տևողությունը՝ 2 տարի: 
Խմբակում սովորողների թիվը՝ 10-15 սան:
Պարապմունքների  անցկացման ձևը՝  խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
- 1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝  6-8 դասաժամ:
 
Ուսումնական գործընթացն իրականացվում է գործնական պարապմունքների  միջոցով:
Կենտրոնում թատերական արվեստ ուսուցանելու համար ստեղծված են բարենպաստ  պայմաններ, և առկա են բոլոր անհրաժեշտ պարագաները:
Թատերական արվեստի խմբակում սաները սովորում են բեմական, գեղարվեստական և պաշտոնական խոսքի բաղադրիչները, տեխնիկան, տրամաբանական ընթերցանության կանոնները, կերպարի ամբողջականության, ներքին և արտաքին շարժառիթների,  բեմում ինքնադրսևորվելու, դահլիճի հետ <հաղորդակցվելու>, տեսախցիկի առջև աշխատելու հմտություններ:
Խմբակի սաները պարբերաբար բեմադրում են դրվագներ հայկական հեքիաթներից, մեծերի կյանքից և այլ ուսուցողական ու դաստիարակչական թեմաներով:
Թատերական արվեստը դեռահասներին ուսուցանում է տարբերել չարն ու բարին, գնահատել գեղեցիկն ու արժևորել արվեստի գործիչներին: 
Ուսուցման արդյունքը.
 
Թատերական արվեստի վերաբերյալ գիտելիքների ձեռքբերում:
Դերասանական կարողությունների և հմտությունների ձեռքբերում:
Մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձեռքբերում:
Կազմակերպչական կարողությունների զարգացում:
Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: