You are here
Նորություններ
Ազգային արհեստի ու արվեստի մասնագիտական կողմնորոշման դասերը Շիրակավանի միջնակարգ դպրոցի աշակերտների համար ևս անցկացվեց ջերմ և անմիջական շփման մթնոլորտում: «Ընտանիք» կենտրոնի մանկավարժները մինչ վարպետաց դասերի գործնական աշխատանքներին անցնելը, ներկայացրին արհեստի և արվեստի ճյուղերի պատմությունները, կիրառման տեխնիկան: Կենտրոնի՝ ուլունքագործության, ասեղնագործության, թաղիքագործության, կարպետագործության, մանրանկարչության, փայտարվեստի, վիտրաժային նկարչության, կավագործության խմբակների... Կարդալ ավելին
Շիրակի մարզի լեռնային՝ Աշոցք համայնքի մարզամշակութային կենտրոնում ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրին մասնակցեցին համայնքի կրթական հաստատությունների և կենտրոն հաճախող դեռահասները: Մեկ հարկի տակ արվեստի ու արհեստի վարպետաց դասերով հետաքրքված սաներն արագ յուրացրեցին արվեստի ու արհեստի ճյուղերի կատարման տեխնիկան ու հետաքրքիր աշխատանքներ ստեղծեցին: Դեռահասներին մասնագիտական կողմնորոշման դասերին օգնեցին նաև «Ընտանիք» կենտրոնի տարբեր խմբակների շնորհալի սաները, վերջիններս ձեռք բերած... Կարդալ ավելին
Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի լեռնային գյուղերից մեկն է Ողջին: Դպրոցակաների առօրյա սահմանափակ է և գրեթե կտրված են ազգային արհեստի, արվեստի մշակութային արժեքներով հետաքրքրվելու, ծանոթանալու, մասնագիտւթյան ընտրության հարցում կողմնորոշվելու հնարավորություններից:
««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիրը լավագույն առիթ ու հարթակ է ստեղծում, լրացնելու բացերը: Կենտրոնի փայտարվեստի, մանրանկարչության, վիտրաժային նկարչության, կարպետագործության, թաղիքագործության, կավագործության,... Կարդալ ավելին
Մեղրաշատը Ամասիայի տարածաշրջանի սահմանամերձ համայնքներից է, քիչ թվով աշակերտներ ունի, որոնց համար խիստ դժվար է հասնել մարզկենտրոն, հաճախել արհեստի, արվեստի մասնագիտական դասերի: ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիրը տարիներ շարունակ լրացնում է նման համայնքներում արտադպրոցական կրթության բացը, ծրագիրը նպաստում է ազգային արհեստների և արվեստի տարածմանն ու պահպանմանը, ուղղորդում դեռահասներին մասնագիտական կողմնորոշման հարցում, խթանում մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը... Կարդալ ավելին
Հոկտեմբեր 7-ին՝ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Արվեստը՝ արհեստ է ծնում» խորագրով բաց դաս-ցուցահանդես, որտեղ ներկայացված էին կենտրոնի գորգագործության, կարպետագործության, թաղիքագործության, ուլունքագործության,կավագործության խմբակների սաների ձեռքի աշխատանքները: Խմբակների սաները ներկայացրին հայ արժեքների կարևորությունն ու առանձնակի նշանակությունը հայ ավանդական ընտանիքներում, կենցաղում, ծանոթացրինլ ազգային, ժողովրդական ավանդույթները, ձևավորվեց հետաքրքրություն... Կարդալ ավելին
Սեպտեմբերի 23-ին՝ «Ընտանիք» կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Անկախության 31-ամյակին և Խաղաղության միջազգային օրվան նվիրված «Անկախությունն արժեք է, խաղաղությունը՝ պայքար» խորագրով համերգ: Միջոցառմանը մասնակցեցին՝ ազգագրական երգ ու պարի, պարավեստի, դուդուկի, դհոլի, դաշնամուրի խմբակների սաները: Պատանիները ներկայացրին անկախության ամենօրյա համառ պայքարի մասին տեղեկություններ: Համերգ-միջոցառման նպատակն ու խնդիրն էր ՝ արժևորել Հայաստանի անկախության դերը պետականաշինության մեջ, նպաստել... Կարդալ ավելին
««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի միջոցառումների շրջանակում «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներն ու շնորհալի սաները շարունակում են այցելությունները Շիրակի մարզի լեռնային և սահմանամերձ համայնքներ։
Շիրակի մարզի Իսահակյան համայնքի դեռահասների համար անցկացվեց ազգային արհեստի ու արվեստի մասնագիտական կողմնորոշման վարպետաց դասեր։
Դեռահասները հետաքրքրությամբ մասնակցեցին՝ փայտարվեստի, թաղիքագործության, կարպետագործության, ուլունքագործության, գոբելնագործության, ասեղնագործության,... Կարդալ ավելին
Սեպտեմբերի 9-ին՝ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» խորագրով համերգ միջոցառում։ Համերգի կատարողական ցանկում ընտրվել էին հայկական ավանդական երաժշտարվեստում հայտնի ստեղծագործողների գոհարները: Համերգային միջոցառմամբ արժևորվեցին հայկական ազգային երաժշտարվեստի գոհաները, գնահատվեց հայկական ազգային երաժշտական գանձարանը, հնչեցին հայկական ռիթմերով համեմված պարերգեր և պարեղանակներ՝ դուդուկի և դհոլի ռիթմիկ ելևէջների... Կարդալ ավելին
Սեպտեմբերի 5-ին Գյումրիի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բակում «Ընտանիք» կենտրոնն անցկացրեց «Ծիածանն ափի մեջ» խորագրով ցուցահանդես: Կենտրոնի կվիլինգի և վիտրաժային նկարչության խմբակների սաների ձեռքի աշխատանքները հետաքրքրեց նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հաճախող դեռահասներին, ովքեր հիացած մասնակցեցին ցուցահանդեսին և իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին կենտրոնի սաներին՝ աշխատանքների կատարման տեխնիկային ծանոթանալու... Կարդալ ավելին
ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը սեպտեմբերի 2-ին Գյումրու օրվան նվիրված ամենամյա տոնակատարությանը ներկայացավ «Գյումրին արհեստների և արվեստների քաղաք» խորագիրը կրող հետաքրքիր ցուցահանդեսով: Մասնակցության նպատակն էր սաների ստեղծագործ աշխատանքների միջոցով ներկայացնել գյումրվա ինքնատիպ կոլորիտը, առաջացնել հետաքրքրություն Գյումրիին բնորոշ արհեստի ու արվեստի նկատմամբ, զարգացնել սաների ազատ և ինքնուրույն ստեղծագործելու ունակություններն ու կարողությունները, արժևորել հին... Կարդալ ավելին