You are here
Նորություններ
Նոյեմբերի 11-ին ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնն հյուրընկալեց Արցախի Հանրապետության ՄՊՍԿ-ների աշխատակիցների՝ փորձուսուցման նպատակով: Ծրագիրն հնարավոր եղավ կյանքի կոչել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի և «Ընտանիք» կենտրոնի ջանքերով ու նախաձեռնությամբ: Այցի շրջանակում կազմակերպվեց ոլորտում ավելի քան երեք տասնամյակ գործունեություն իրականացնող կազմակերպության կրթամշակութային... Կարդալ ավելին
Նոյեմբերի 8-ին ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի ակտիվ մասնակից՝ «Ընտանիք» կենտրոնի և Շիրակի մարզի համայնքների դեռահասները /որպես խրախուսանք/ ճանաչողական այց կատարեցին Արագածոտնի մարզի պատմամշակութային վայրեր՝ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան և Ամբերդ ամրոց-եկեղեցական համալիր։
Աստղադիտարանի գիտաշխատողները դեռահասներին ներկայացրին, որ 2013 թ․ ՀՀ կառավարության կողմից Բյուրականի աստղադիտարանին շնորհվել է ՀՀ Ազգային արժեքի... Կարդալ ավելին
ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ն ամփոփեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիրը: «Ընտանիք» կենտրոնը շուրջ 10-ը տարի հաջողությամբ իրականացնում է ծրագիր՝ ուղղված դեռահասների մասնագիտական կողմնորոշմանը, բացահայտելու սեփական ներուժն արհեստի և արվեստի ոլորտում, և իհարկե այս ամենում կարևորվում է արտադպրոցական կրթության դերը:
«Ընտանիք»-ի անիվներն այս տարի պտտվեցին՝ Շիրակի մարզի հեռավոր և սահմանամերձ՝ Բյուրակն, Իսահակյան, Շիրակավան, Աշոցք, Ողջի,... Կարդալ ավելին
««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիրը Ղազանչի համայնքում ևս օգնեց շատ դեռահասների մասնագիտության ընտրության կողմնորոշման հարցում: Ազգային արհեստի ու արվեստի նկատմամբ հետաքրքությունն այստեղ ևս մեծ էր, պատանիները ոգևորությամբ մասնակցեցին վարպետաց դասերին, պատրաստեցին իրենց երևակայությամբ, ու մտքի թռիչքով արվեստի հետաքրքիր գործեր՝ կենտրոնի մանակավարժների և շնորհալի դեռահասների օգնությամբ:
Դեկորատիվ և կիրառական արվեստն իր ծագմամբ ժողովրդական արվեստ է.... Կարդալ ավելին
Տարիներ շարունակ իրականացվող ծրագրի արդյունավետության վերաբերյալ արձագանքները փաստում են այն մասին, որ գյուղական համայքներում արտադպրոցական ուսուցման բացը լրացնելու կարիք կա։ Լրացուցիչ կրթադաստիարակչական աշխատանքները համայնքներում լիարժեք բավարարելու, ինչպես նաև հասանելության ապահովումը նպաստում է ազգային արհեստի, կիրառական արվեստի, ՏՏ ոլորտի ու շատ այլ մասնագիտությունների բնագավառում շնորհալի դեռահասներին բացահայտելու և վերջիններիս մասնագիտության ընտրության կողմնորշմանը։ Բացի այդ ծրագիրն... Կարդալ ավելին
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը շարունակում է մասնագիտական կողմնորոշման վարպետաց դասեր անցկացնել սահմանամերձ և լեռնային համայնքներում: Մասնագիտական կողմնորոշման վարպետաց դասերի հաջորդ կանգառը Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ համայնքում էր:
Դեռահասների աշխարհայացքի ձևավորման համար հատկապես կարևոր է ծանոթանալ ժողովրդական արվեստին, որն առավելագույնս պահպանում ու նոր սերունդներին է փոխանցվում ժողովրդի կողմից մշակված ազգային ավանդույթներով համեմված: Աշոցքի տարածաշրջանի գյուղացիական... Կարդալ ավելին
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մասնագիտական կողմնորոշման, վարպետաց դասերը սահմանամերձ Գտաշեն համայնքում մեկնարկեց հարգանքի տուրքի արարողությամբ: Գտաշենի միջնակարագ դպրոցի և «Ընտանիք» կենտրոնի դեռահասները աղոթքով և մոմավառությամբ հարգեցին արցախյան 44-օրյա պատերազում իրենց կյանքը հայրենիքին զոհած հերոսների հիշատակը:
Սահմանամերձ գյուղի դպրոցում քիչ թվով աշակերտներ են սովորում, վերջիններիս համար անցկացվեց ազգային արհեստի ու արվեստի մասնագիտական կողմնորոշման, վարպետաց դասեր։ Շատ... Կարդալ ավելին
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մասնագիտական կողմնորոշման, վարպետաց դասերը սահմանամերձ Բավրա համայնքում մեծ ոգևորությամբ և աշխատանքային հագեցած գրաֆիկով անցկացվեց: «Ընտանիք» կենտրոնի՝ ուլունքագործության, ասեղնագործության, թաղիքագործության, կարպետագործության, մանրանկարչության, վիտրաժային նկարչության, կավագործության հմուտ մանկավարժներն, վարպետության դասերը սկսեցին դեռահասներին արվեստի ու արհեստի հնագույն ճյուղերի պատմությունները ներկայացնելով: Դեռահասներից շատերը մասնագիտության... Կարդալ ավելին
Հոկտեմբերի 14-ին «Ընտանիք» ՄՊՍԿ-ի մանրանկարչության խմբակը կենտրոնի ցուցասրահում բացեց «Հայ և միջազգային միջնադարյան անվանաթերթերը» խորագրով ցուցահանդես: Սաները խմբավարի օգնությամբ ուսումնասիրել էին հայ միջնադարյան Վանի, Անիի, Կիլիկիայի մանրանկարչական դպրոցների ստեղծած ձեռագիր մատյանները, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի Ռուսաստանի և Արևելքի նմանատիպ դպրոցների մատյանները: Այնուհետև սաներն իրենց պատկերացումներով էսքիզներ են կատարել, որոնցից հաջողվածները խմբավարի... Կարդալ ավելին