You are here

Նորություններ

26/07/2022
Հայ Առաքելական եկեղեցին՝ հուլիսի 24-ին, նշեց Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը։ Վարդավառը Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Այն շարժական տոն է և նշվում է Զատկից 98 օր հետո: Տոնի հոգևոր խորհուրդի և ժողովրդական ավանդույթներով համեմված տոնակատարությունների մասին հուլիսի 26-ին «Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմաբկի սաները գեղարվեստական հետաքրքիր միջոցառում անցկացրին։ Միջոցառմանը սաները ներկայացրին ազգային և հոգևոր տոնի խորհուրդը, վեր հանեցին... Կարդալ ավելին
20/07/2022
https://www.aliqmedia.am/2022/07/20/73401/?fbclid=IwAR1vJhvwwhCM3HYvLjgpmxqtXMdPeThb1vXc-s6y3cYRHdw0CpjOBC4hHRE
15/07/2022
ՀՀ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնն իր հարկի տակ հյուրընկալել է տարիների գործընկերությունը, բարեկամական ամուր կամուրջ ստեղծած, Ջավախք աշխարհի հայապահպանության գործում մեծ ներդրում, ավանդ ունեցող՝ Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հարազատ դարձած գործընկերներին։ Ջավախքի Երիտասարդական կրթամշակութային հաստատությունների և Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի միջև փոխհամագործակցությունն ունի ավելի քան 10-ամյա պատմություն։ Այս տարիներին փորձի փոխանակման, մանկավարժների... Կարդալ ավելին
09/07/2022
«Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոցում սաները մասնակցեցին՝ կրոսավազքի, արգելագոտու հաղթահարում՝ համալիր վարժության, տեղեկության հաղորդման, հրում վարժության։ Դեռահասները կոփվեցին, հետևեցին ֆիզիկական պատրաստվածությանը: Անցկացվեց սպորտլանդիա, միջխմբային և անհատական սպորտային մրցումներ` վոլեյբոլ, սեղանի թենիս, ֆուտբոլ, բադմինտոն, լող, որոնց միջոցով դեռահասները ցուցադրեցին իրենց մարզական կարողություններն ու ֆիզիկական պատրաստվածությունը։ Մրցույթներն... Կարդալ ավելին
07/07/2022
«Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոցում ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները կիսվեցին իրենց գիտելիքներով։ Գործնական աշխատանքներում՝ ուսանողները պատրաստեցին իտալական խոհանոցի համեղ կերակուրները։ Գործընթացին ակտիվ մասնակցեցին նաև ճամբարական մյուս դեռահասները։
06/07/2022
«Հայրենասիրությունը` հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով հայրենասիրական պատանեկան ամառային դպրոց ծրագրի շրջանակում կազմակերպվեց ճանաչողական էքսկուրսիան «Լոռի բերդ» պատմամշակութային արգելոց-քաղաքատեղի: Դեռահասները նոր բացահայտումներ կատարեցին և արժևորեցին  հայ մշակութային արժեքներիի կարևորությունը:  
05/07/2022
Ամառային դպրոց-ճամբարի մասնակիցները խարույկի շուրջ՝ հայրենասիրական երգերի կատարումներով հրաժեշտ են տվել միմյանց։ Ճամբարի ընթացքում անցկացված՝ սեմինարներին, քննարկումներին, վարպետաց դասերին, սպրոտային մրցույթներում լավագույն արդյունքներ, ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար դեռահասներն արժանացել են պատվոգրերի,իսկ համագործակցող ընկերություններին շնորհվել են շնորհակալագրեր։
04/07/2022
 «Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոցում «Սերը դեպի հայրենիքը քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է» խորագրով գեղարվեստական միջոցառմանը սաները խոսեցին հայրենասիրությունից, հայրենիքին ծառայելու սրբազան պարտքի ու նժդեհյան գաղափարախոսությունների մասին: Ասմունքի, ընթերցումների երեկոներն համեմված էին միայն հայրենասիրական բանաստեղծությունների կատարումներով: Սաները ասմունքեցին, ընթերցեցին ինչպես անվանի բանաստեղծների հայրենիքին ձոնած... Կարդալ ավելին
04/07/2022
«Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոցի մասնակիցների արշավը  Ստեփանավանի չքնաղ բնության ամենագողտրիկ արահետներով։ Բնության գրկում ՝ «Զբոսաշրջության պրոդուկտի մշակում» թեմայով սեմինար է անցկացրել «Բիզնես և Կրթություն Գործընկերություն» Հիմնադրամի ներկայացուցիչ Սյուզաննա Տոնոյանը։
04/07/2022
«Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոցում՝ խեցեգործության, ուլունքագործության, մանրանկարության, ազգային երգ ու պարի վարպետաց դասեր