You are here

Նորություններ

29/11/2017
                      ‹‹Ձեռքդ դի´ր նախահայրերիդ հզոր աջի մեջ և դու պիտի զգաս,                        թե ինչպես ուժեղ է զարկում սիրտդ, զորեղանում բազուկդ, պողպատանում կամքդ››։                                                       ... Կարդալ ավելին
28/11/2017
Նոյեմբերի 24-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Երբ գալիս է աշունը» խորագրով գեղարվեստական միջոցառում և սաների մոդելավորած հագուստների ցուցադրում: Միջոցառման նպատակն էր ցուցադրել հագուստի մոդելավորման խմբակի սաների աշխատանքների աշնանային հավաքածուն, ներկայացնել վարսավիրական արվեստի խմբակի սաների հմտությունները, ձևավորել աշնանային գունեղ երանգները համադրելու կարողություն:Փոքրիկ «նկարիչը» կախարդական վրձնով դահլիճ էր բերել աշնանային զարմանահրաշ, բազմագունակ ներկապնակը և շուրջը լցրել... Կարդալ ավելին
18/11/2017
Նոյեմբերի 17-ին  ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կայացավ   «Արհեստը կաթ- կաթ աղբյուր է» խորագրով ցուցահանդես: Ցուցասրահում ներկայացված էին գորգագործության, կարպետագործության, ասեղնագործության, արծաթագործության, ուլունքագործության և խեցեգործության խմբակների սաների ստեղծագործական աշխատանքները: Ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել սաների ստեղծագործական կարողություններն ու հմտությունները, բարձրացնել հետաքրքրությունն ազգային արհեստի և արվեստի նկատմամբ:... Կարդալ ավելին
14/11/2017
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «Ընդ եղեգան փող բոց ելաներ» խորագրով կլոր սեղան-քննարկում` մասնակցությամբ շիրակցի գրողներ Անդրանիկ Կարապետյանի, Շնորհիկ Շահինյանի, Ռոզա Հովհաննիսյանի ու Լուսինե Աղաջանյանի:Ծրագրի նպատակն էր դեռահասների շրջանում ընդլայնել «Եղեգան փող» գրական-մշակութային պարբերաթերթի վերաբերյալ տեղեկատվությունը, ծանոթացնել Շիրակի մարզի ժամանակակից գրողների և նրանց ստեղծագործությունների հետ:... Կարդալ ավելին
10/11/2017
Նոյեմբերի 9-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ սեղանի թենիսի մրցաշար՝ կենտրոնի սաների և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Շիրակի գյուղատնտեսական քոլեջի ուսանողների մասնակցությամբ:Մրցաշարի նպատակն էր նպաստել սաների ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը, ձևավորել առողջ ապրելակերպին հետևելու մշակույթ և խթանել հետաքրքրությունը սեղանի թենիսի նկատմամբ: Առաջնությանը ներկա էին մանկավարժներ, ծնողներ և սաներ: 30 մասնակիցներ սկսեցին մրցապայքարը... Կարդալ ավելին
01/11/2017
Մինասը շատ ինքնատիպ ու տաղանդավոր նկարիչ է: Իրեն գույներուն մեջ հզոր բան մը կա, արտակարգ ուժ մը, որ շատ ժամանակակից է և շատ հայկական: Մինասի նկարներուն մեջ ուժեղ կերպով Հայաստանը կզգամ…                                                                                  ... Կարդալ ավելին
30/10/2017
Ազգային երաժշտությունը մը մեծության չափանիշ է, երաժշտությունը որքան մեծ է՝ ազգն էլ նույնքան մեծ է։ԿոմիտասՀոկտեմբերի 23-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Մեղեդի» խորագրով համերգ, որը նվիրված էր Երաժշտության միջազգային օրվան։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել հայ երաժշտարվեստի ռահվիրա Կոմիտասին, արժևորել դուդուկը որպես  ազգային նվագարան,  զարգացնել սաների երաժշտական ճաշակը, ինչպես նաև  նպաստել սաների մասնագիտական առաջընթացին և կատարողական... Կարդալ ավելին
27/10/2017
Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շախմատի խմբակի 12 սան մասնակցեցին Գյումրու քաղաքապետարանի Տիգրան Պետրոսյանի անվան «Շախմատի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում տեղի ունեցած աշնանային որակավորման մրցաշարին: Առաջնությանը մասնակցում էին Գյումրի քաղաքի տարբեր հաստատությունների սկսնակ, 4-րդ, 3-րդ և 2-րդ կարգային պատանի շախմատիստներ:Մրցաշարի նպատակն էր զարգացնել սաների շախմատային և մարզական ունակությունները, նպաստել մարզական որակավորման բարձրացմանը։«Ընտանիք»... Կարդալ ավելին
26/10/2017
 ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ «Ժան դը լա Ֆոնտենի առակները» խորագրով բաց դաս: Դասի նպատակն էր ձևավորել սեր և հետաքրքրություն դեպի ֆրանսիական գրականությունը, կարևորել առակների ուսուցողական ու դաստիարակչական դերը դեռահասների կրթման և դաստիարակման գործընթացում, ներկայացնել սաների ձեռք բերած գիտելիքները ֆրանսերեն լեզվից:Միջոցառմանը ներկա էին Շիրակի պետական համալսարանի դասախոսներ, KASA շվեյցարական... Կարդալ ավելին
10/10/2017
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Ուսուցչի օրվան և Թարգմանչաց տոնին նվիրված՝ «Ուսուցիչներ խոնարհվում ենք Ձեր առջև» խորագրով միջոցառումը:Միջոցառման նպատակն էր ընդգծել հայոց սրբազան տառերի ստեղծման անհրաժեշտությունը՝ որպես հայ ժողովրդի գոյապահպանման հզոր զենք, սաների մեջ սերմանել մեսրոպյան գրերն անաղարտ պահելու և գալիք սերունդներին փոխանցելու գաղափար և կարևորել ուսուցչի դերը... Կարդալ ավելին