You are here
Նորություններ
Մարտի 26-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մեկնարկվեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի առաջին փուլը: Շիրակի մարզի բարձրադիր և սահմանամերձ համայնքների /Աղին, Աշոցք, Բագրավան, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Ձորակապ, Հայկաձոր, Ջրափի, Մարալիկ/ և Ջավախքի կրթամշակութային կենտրոնների թվով 18 մանկավարժ մասնակցեցին արտադպրոցական կրթության կազմակերպման, ծրագրերի մշակման և իրականացման հմտությունների վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին:... Կարդալ ավելին
Մարտի 20-ին Երևանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սաները մասնակցեցին Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի կողմից կազմակերպված Երիտասարդ երաժիշտ կատարողների 3-րդ հանրապետական Սայաթ-Նովայի անվան մրցույթ-փառատոնին:Մասնակցության նպատակն էր սաներին հնարավորություն ընձեռել ներկայացնելու իրենց կատարողական կարողությունները և ձեռք բերել հանրապետական մրցույթներին մասնակցության... Կարդալ ավելին
Մարտի 27-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ «Ստեղծագործել՝ նշանակում է ապրել» խորագրով միջոցառում՝ նվիրված Թատրոնի միջազգային օրվան: Միջոցառման նպատակն էր կարևորել թատրոնի դերը սերունդների դաստիարակման գործընթացում, սաների մեջ առաջացնել հետաքրքրություն թատերական արվեստի նկատմամբ և գնահատել Վիլյամ Սարոյանի թողած ժառանգությունը։Օրվա խորհրդին համահունչ մասնակիցները հետաքրքիր փաստեր հաղորդեցին հայկական թատերական... Կարդալ ավելին
Մարտի 26-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Շարժվող լուսանկարներ» խորագրով միջոցառում՝ նվիրված կինեմատոգրաֆիայի գյուտարարներ Լյումիեր եղբայրներին և Ֆրանկոֆոնիային: Միջոցառման նպատակն էր կարևորել կարճամետրաժ ֆիլմերի ուսուցողական դերը երիտասարդ սերնդի աշխարհայացքի ձևավորման գործում, զարգացնել և հարստացնել սաների բառապաշարը, նպաստել ֆրանսերենի տարածմանը, առաջացնել հետաքրքրություն և սեր ֆրանսերեն լեզվի ու ֆրանսիական արվեստի... Կարդալ ավելին
Մարտի 20-ից 23-ը կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեցին «Սասնա Ծռեր» և «Բեոուլֆ» էպոսների ֆիլմերի դիտումներ և խաղ-վիկտորինա՝ կենտրոնի անգլիախոս սաների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն էր դեռահասների մեջ սերմանել հայրենասիրական և դյուցազներգական գաղափարներ, անդրադառնալ ազգային ակունքներին, արժևորել ժողովուրդների էպիկական ժառանգությունը և դեռահասների մեջ զարգացնել թիմային մտածելակերպ: Երեք օրերի... Կարդալ ավելին
Մարտի 20-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց դուդուկի խմբակի սաների կազմակերպած «Աշուղի հետնորդները» խորագրով բաց դաս` նվիրված գուսան Շերամի 160-ամյակին:Դասը նպատակ ուներ ծանոթացնել Շերամի աշուղական արվեստին, արժևորել նրա ստեղծագործական գործունեությունը որպես հայկական մշակութային հարստություն:Ցերեկույթը բացվեց երգարվեստի և պարարվեստի խմբակների սաների համատեղ պատրաստած գեղարվեստական ելույթով և շարունակվեց Շերամի մասին պատմող փոքրիկ... Կարդալ ավելին
Մարտի 17-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հյուրընկալվեց Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթի մարզ՝ մասնակցելու Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հիմնադրման 10-ամյա հոբելյանին:Ջավախահայերը «Ընտանիք» կենտրոնի ներկայացուցիչներին մեծ սպասումով և առանձնակի ջերմությամբ դիմավորեցին:«Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմբակի սաների բեմադրած «Շալախո» պարային կատարումը ոգևորություն և աշխուժություն առաջացրեց հանդիսատեսի մոտ, որը եզրափակեց... Կարդալ ավելին
Մարտի 7-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում նորաստեղծ երգարվեստի խմբակի նախաձեռնությամբ անցկացվեց «Մայր իմ անուշ ու անգին» խորագրով միջոցառում՝ նվիրված Կանանց միջազգային օրվան:Միջոցառման նպատակն էր ներկայացնել հայ կնոջ հավաքական կերպարը, կարևորել նրանց դերակատարությունը հասարակական ու ընտանեկան կյանքում և գնահատել հերոս մայրերի ոգու արիությունը: Ցերեկույթին ներկա էին Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախմբի ղեկավար Սաթիկ Վարդանյանը... Կարդալ ավելին
Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մարտի 5-ին վիտրաժային նկարչության խմբակի մինչև 12 տարեկան սաների նախաձեռնությամբ անցկացվեց «Երբ արթնանում է գարունը» խորագրով բաց դասը:Դասի նպատակն էր բացահայտել դեռահասների մասնագիտական ընդունակությունները, ամրապնդել ծնողի նկատմամբ ունեցած հարգանքի և պատասխանատվության զգացումը, ծանոթացնել մեծանուն գրողների՝ մայրության թեմայով ստեղծագործություններին: Մոր կերպարը թանկ ու անգնահատելի է բոլորի համար.... Կարդալ ավելին
«Գիտելիքը գանձ է, բայց նրա բանալին պրակտիկան է»: Թովմաս Ֆուլեր Փետրվարի 28-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահում անցկացվեց «Գանձեր որոնողները» խորագրով խաղ-վիկտորինա:Մրցույթի նպատակն էր նպաստել սաների բազմակողմանի մտածողության զարգացմանը, նոր գիտելիքների ձեռքբերմանը, բացահայտել նրանց տրամաբանական ունակությունները, ձևավորել թիմում աշխատելու, արագ կողմնորոշվելու և հաղթանակի ձգտելու... Կարդալ ավելին