You are here
Նորություններ
Մայիսի 8-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում երգարվեստի խմբակի սաների և խմբավարի նախաձեռնությամբ անցկացվեց «Հավատքի պատերազմը» խորագրով երաժշտական ներկայացում՝ նվիրված Սրբոց Վարդանանց տոնին և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Ցերեկույթին ներկա էին ՀՀ «Մարտական խաչ» շքանշանի ասպետ Գարեգին Ջամբազյանը, պատմաբան Վահագն Հովհաննիսյանը, կենտրոնի տնօրինությունը, մանկանարժներ, ծնողներ և սաներ։ Միջոցառման մասնակիցներն, առաջնորդվելով ‹‹վասն հավատո, վասն հայրենյաց››... Կարդալ ավելին
Մայիսի 13-ին Գյումրու քաղաքապետարանի Արամ Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցում անցկացվեց Կյոկուշինկայ կարատեի հիմնադիր Մ. Օյամային նվիրված 4-րդ միջազգային կարգի բաց առաջնություն՝ «Օյամայի գավաթ»: Առաջնությանը մասնակցում էին 100 մարզիկ Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից: ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մարտական արվեստի խմբակի սաները ևս ունեցան իրենց մասնակցությունը: ... Կարդալ ավելին
Մայիսի 11-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեական ստեղծագործության կենտրոնում գորգագործության, կարպետագործության և ասեղնագործության խմբակների սաները ներկայացրին «Ծաղկի տոն» խորագրով գեղարվեստական միջոցառումը:Նպատակն էր սերմանել հոգատար վերաբերմունք մայր բնության հանդեպ, արժևորել մարդու և բնության անքակտելի կապը, զարգացնել գեղեցիկը զգալու և գնահատելու կարողություններ:Միջոցառման ընթացքում սաները հանդիսատեսին ներկայացրին ծաղիկների մասին... Կարդալ ավելին
Մայիսի 10-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Ձոն մայրերին» խորագրով համերգ՝ կենտրոնի նորաստեղծ փողային գործիքների ուսուցման խմբակի սաների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն էր ներկայացնել սաների գիտելիքներն ու կատարողական կարողությունները, նրանց մոտ ձևավորել բեմական կուլտուրա և ելույթ ունենալու փորձառություն:Համերգը ևս մեկ առիթ էր նշելու մայիսյան փառահեղ հաղթանակները, որոնք բեկումնային եղան հայ ժողովրդի համար:Երգացանկում ընդգրկված էին հայազգի հայտնի... Կարդալ ավելին
«Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ՝ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»: ԿոմիտասՄայիսի 3-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց «Հոգու և մարմնի ներդաշնակություն» խորագրով... Կարդալ ավելին
Ապրիլի 26-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ամփոփվեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագիրը: Ընդլայնելով իր գործունեության շրջանակները՝ Արմավիրի և Շիրակի մարզերի գյուղական համայնքներից, Ջավախքի կրթամշակութային հաստատություններից զատ, այս տարի ծրագրում ընդգրկվեցին նաև Լոռու մարզի համայնքները: Ծրագրի նպատակն էր դեռահասներին ուղղորդել մասնագիտական կողմնորոշման հարցում, օգնել բացահայտելու սեփական ներուժն արհեստի և արվեստի ոլորտում, կարևորել արտադպրոցական... Կարդալ ավելին
Մայիսի 2-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անգլերենի խմբակի սաները ներկայացրին բաց դաս՝«Բարի գալուստ, Լոնդո՛ն» խորագրով։Դասը սկսվեց Մեծ Բրիտանիայի օրհներգով, երկրի հիմնական խորհրդանիշերի մասին պատմող սահիկահանդեսի ցուցադրությամբ։Դասը կառուցված էր խմբակային մեթոդով։ Յուրաքանչյուր խումբ նախապես ընտրել էր անվանում, ներկայացվող թեման և պատրաստել դրանց համապատասխան ցուցապաստառ։ Խմբերը համառոտ տեղեկություններ հաղորդեցին Լոնդոնի հիմնադրման... Կարդալ ավելին
«Հայրենիքի համար ապրում և մեռնում է միայն ոգու մարդը» Գարեգին Նժդեհ Ապրիլի 25-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնի դահլիճում տոնական... Կարդալ ավելին
Ապրիլի 21-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ Անի թաղամասում կազմակերպվեց «Կանաչ, մաքուր քաղաք» խորագրով շաբաթօրյակ: Նպատակն էր ձևավորել բնությունը չաղտոտելու մշակույթ, նպաստել կանաչապատ տարածքների ստեղծմանը, սաներին ներգրավել կազմակերպչական ու հանրօգուտ աշխատանքներում:Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին կենտրոնի խմբակների սաները, մանկավարժները և թաղամասի բնակիչները: Տնօրինության կողմից տրվեց համապատասխան հանձնարարականներ,... Կարդալ ավելին
Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող Հերհերի ձորում խոյացող հուշակոթողը շրջակա համայնքների համար վաղուց դարձել է ուխտատեղի։ Ապրիլի 24-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, մանկավարժական հանրույթը և սաներն այցելեցին Հերհերի ձոր՝ հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Նրանք ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի նահատակների հիշատակին կառուցված հուշակոթողին և աղոթք բարձրացրին առ Աստված՝ անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Կենտրոնի խմբավար Ա.Մկրտչյանը սաներին... Կարդալ ավելին