You are here
Նորություններ
Պետության անվտանգության և անկախության պահպանման կարևորագույն երաշխիքներից մեկը մարտունակ բանակի առկայությունն է: Դեռահասների ռազմահայրենասիրական և բարոյամարտական ոգին բարձրացնելու, բանակի կարևորությունն ու դերն ամուր և հզոր հայրենիք կերտելու գործում ընդգծելու նպատակին էր միտված մարտի 25-ին ‹‹Ընտանիք›› կենտրոնում անցկացված ‹‹Մեր անունն է հայկական բանակ›› խորագրով միջոցառումը: Միջոցառումը սկսվեց ‹‹հավսար-զգաստ›› հրահանգով: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո բեմ բերվեց պետական... Կարդալ ավելին
ՀՀ ԿԳն Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը hունիսի 20-ից հուլիսի 12-ը ամփոփեց 2015-2016 ուսումնական տարվա արդյունքները:Քննության առնվեցին մասնագիտական խմբակների իրականացրած տարեկան գործունեությունը:Գյումրու «Ընտանիք» կենտրոնում և Շիրակի մարզի Բասեն, Գոգհովիտ, Երազգավորս, Թորոսգյուղ, Ջրառատ, Ցողամարգ համայնքներում անցկացված հաշվետու ելույթների, ցուցահանդեսների միջոցով գնահատվեց և ստուգվեց սաների ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները:Ընդհանուր առմամբ ուսումնական տարին... Կարդալ ավելին
Փետրվարի 11-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից երրորդ անգամ անցկացվեց ‹‹ԴիջիԿոդ›› կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին 40 դպրոցականներ ՀՀ տարբեր մարզերից և Արցախից: Մրցույթում Շիրակի մարզը ներկայացնում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ‹‹Արմաթ›› ինժեներական լոբորատորիայի սան 13 –ամյա Սահակ... Կարդալ ավելին
2013թ-ի հոկտեմբերի 27-ից 30-ը, Գյումրու <Ընտանիք> մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կողմից կազմակերպված «Արցախյան ազատամարտ-25» ծրագրի շրջանակներում, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի, Աշոցքի միջնակարգ դպրոցի և կենտրոնի սաները՝ տնօրեն Արթուր Մինասյանի ղեկավարությամբ, ճանաչողական այց կատարեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի նպատակն էր երկու հանրապետությունների դեռահասների մեջ սերմանել միասնականության և համագործակցության գաղափար, ամրապնդել սաների... Կարդալ ավելին
Հայ-վրացական բազմադարյա բարեկամության ոսկե մատյանը զարդարվեց ևս մեկ գեղեցիկ դրվագով. հոգևոր միասնութուն, դարավոր բարեկամություն, եղբայրական հարաբերություններ...Վրաստանի մշակույթի և միջազգային հարաբերությունների զարգացման միության կողմից կազմակերպված Սուրբ Գևորգին նվիրված հանդիսավոր տոնակատարությունների շրջանակներում Վրաստանի մայրաքաղաքում անցկացվեց պարի մրցույթ-փառատոն, որն իր շուրջն էր համախմբել հայ և վրաց մշակութային 22 խմբերի ` նոր ազդակ հաղորդելով երկու բարեկամ ժողովուրդների միջև... Կարդալ ավելին
Առանց գրքերի մարդկային կյանքը դատարկ է. գիրքը ոչ միայն մեր բարեկամն է, ... Կարդալ ավելին
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մայիսի 25-ին տեղի ունեցավ «ՅՈՒՆԵՍԿՕ. 71-ամյակ» խորագրով մրջոցառում, որի նպատակն էր` կարևորել գեղարվեստական կրթության դերն ու նշանակությունը, դեռահասներին ծանոթացնել համաշխարհային մշակութային ցանկում ընդգրկված հայկական արժեքներին, նպաստել պատանիների մշակութային, գեղագիտական, հայրենասիրական դաստիարակությանը և բազմակողմանի զարգացմանը: Մասնակիցները ներկայացրեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական ոչ նյութական մշակութային արժեքներից չորսը՝ «... Կարդալ ավելին
Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ‹‹Պատմության լուռ վկաները›› ծրագրի շրջանակներում ըստ ժամանակացույցի ապրիլի 10-29-ը ‹‹Ցեղասպանություն››, «Հուշակոթողների պահպանում», «Հուշակոթողների և տեսարժան վայրերի միջազգային օրեր՝ նվիրված առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցին» թեմաներով սեմինար-քննարկումներ անցկացրեց Շիրակի մարզի Ցողամարգ, Թորոսգյուղ, Գոգհովիտ համայնքներում, Աշոցքի մարզամշակութային և ‹‹Ընտանիք›› կենտրոններում: ... Կարդալ ավելին