You are here

«Սգախարույկ» խորագրով միջոցառում՝ նվիրված Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին

Դեկտեմբերի 21-ին ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի երգարվեստի խմբակի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ  «Սգախարույկ» խորագրով  հուշ-ցերեկույթ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: 
Միջոցառմանը ներկա էին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, մանկավարժները և ծնողներ:
Ցերեկույթը  սկսվեց երգարվեստի խմբակի սաների Մոցարտի հանրաճանաչ «La Crimosa» ստեղծագործության կատարմամբ՝ թավջութակի և դաշնամուրի հրավիրյալ անհատ կատարողների նվագակցությամբ:
Միջոցառման ընթացքում հնչեցին Կոմիտասի «Գարուն ա», Ալբինիոնի «Adagio», Ազնավորեանի «Տեր ողորմիա» և Եկմալյանի «Գովեա Երուսաղեմ Զտեր» ստեղծագործությունները: 
Հիշատակի ցերեկույթն իր ելույթով ամփոփեց «Ընտանիք» կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանը:
 
Ա. Թանաշեան
 

 

 

 

    

25/12/2018