Դեկտեմբերի 21-ին ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի երգարվեստի խմբակի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ «Սգախարույկ» խորագրով հուշ-ցերեկույթ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին:
Միջոցառմանը ներկա էին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, մանկավարժները և ծնողներ:
Ցերեկույթը սկսվեց երգարվեստի խմբակի սաների Մոցարտի հանրաճանաչ «La Crimosa» ստեղծագործության կատարմամբ՝ թավջութակի և դաշնամուրի հրավիրյալ անհատ կատարողների նվագակցությամբ:
Միջոցառման ընթացքում հնչեցին Կոմիտասի «Գարուն ա», Ալբինիոնի «Adagio», Ազնավորեանի «Տեր ողորմիա» և Եկմալյանի «Գովեա Երուսաղեմ Զտեր» ստեղծագործությունները:
Հիշատակի ցերեկույթն իր ելույթով ամփոփեց «Ընտանիք» կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանը:
Ա. Թանաշեան
25/12/2018