Սեպտեմբերի 5-ին Գյումրիի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բակում «Ընտանիք» կենտրոնն անցկացրեց «Ծիածանն ափի մեջ» խորագրով ցուցահանդես: Կենտրոնի կվիլինգի և վիտրաժային նկարչության խմբակների սաների ձեռքի աշխատանքները հետաքրքրեց նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հաճախող դեռահասներին, ովքեր հիացած մասնակցեցին ցուցահանդեսին և իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին կենտրոնի սաներին՝ աշխատանքների կատարման տեխնիկային ծանոթանալու նպատակով: Ցուցահանդեսի նպատակն էր՝ ներկայացնել դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերից՝ կվիլինգի և վիտրաժային նկարչության առանձնահատկությունները, կիրառման տեխնոլոգիան նպաստել սաների գեղարվեստական պատկերների ընկալման, գույների զգացողության և ճաշակի զարգացմանը, ձևավորել և զարգացնել թղթի և ապակու հետ աշխատելու հմտությունները , զարգացնել դեռահասների ունակությունները, ստեղծագործական երևակայությունը, անհատական և խմբային աշխատելու կարողությունները: «Ծիածանն ափի մեջ» խորագրով ցուցահանդեսն այնուհետև տեղափոխվեց «Ընտանիք» կենտրոնի ցուցասրահ, սաները մեծ ոգևորությամբ ու եռանդով խոսեցին իրենց աշխատանքների մասին, մանրամասներ ներկայացնելով վիտրաժային նկարչության և կվիլինգի պատմության մասին: Ցուցահանդեսին, սաների կատարած մասագիտական աշխատանքների մասին իրենց կարծիքներն հայտնեցին «Ընտանիք» կենտրոնի փոխտնօրեն՝ Սվետլան Պետրոսյանը, մանկավարժներ, հյուրեր և ցուցահանդեսով հետաքրքված ՏՏ ոլորտն ուսումնասիրող պատանիներ։