You are here

«Ծիածանն ափի մեջ» խորագրով ցուցահանդես

Սեպտեմբերի 5-ին Գյումրիի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բակում  «Ընտանիք» կենտրոնն անցկացրեց  «Ծիածանն ափի մեջ» խորագրով ցուցահանդեսԿենտրոնի կվիլինգի և վիտրաժային նկարչության խմբակների սաների ձեռքի  աշխատանքները  հետաքրքրեց  նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների  կենտրոն հաճախող դեռահասներին, ովքեր հիացած մասնակցեցին ցուցահանդեսին և իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին կենտրոնի սաներին՝  աշխատանքների  կատարման տեխնիկային ծանոթանալու նպատակովՑուցահանդեսի նպատակն էր՝  ներկայացնել դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերից՝ կվիլինգի և վիտրաժային նկարչության առանձնահատկությունները, կիրառման տեխնոլոգիան նպաստել սաների գեղարվեստական պատկերների ընկալման, գույների զգացողության և ճաշակի զարգացմանը, ձևավորել և զարգացնել թղթի և ապակու հետ աշխատելու հմտությունները , զարգացնել դեռահասների ունակությունները, ստեղծագործական երևակայությունը, անհատական և խմբային աշխատելու կարողությունները: «Ծիածանն ափի մեջ» խորագրով ցուցահանդեսն այնուհետև տեղափոխվեց  «Ընտանիք» կենտրոնի ցուցասրահ, սաները մեծ ոգևորությամբ ու եռանդով խոսեցին  իրենց աշխատանքների մասին, մանրամասներ ներկայացնելով վիտրաժային նկարչության և կվիլինգի  պատմության մասին:  Ցուցահանդեսին, սաների կատարած մասագիտական աշխատանքների մասին իրենց կարծիքներն  հայտնեցին  «Ընտանիք»  կենտրոնի փոխտնօրեն՝  Սվետլան Պետրոսյանը, մանկավարժներ, հյուրեր և ցուցահանդեսով հետաքրքված ՏՏ ոլորտն  ուսումնասիրող պատանիներ։

 

 

 

 

 

 

05/09/2022