You are here

Գյումրու օր

Գյումրին ամեն մի գյումրեցու, շիրակցու բնակատեղին է,
նրա իղձն ու լուսե ուխտատեղին, հույսն ու ապավենը…
 
Սեպտեմբերի 5-ին մեծ շուքով նշվեց «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը:
ՀՀ ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ քաղաքի մշակութային օջախներում և հասարակական վայրերում կազմակերպված միջոցառումներին: 
Յուրօրինակ այս նախաձեռնությունը նպատակ ուներ ծառայելու ազգային ավանդույթների, արհեստի և արվեստի վերականգմանն և պահպանմանը, ազգային մշակույթը, ծեսերն ու տոները ավելի կազմակերպված դարձնելուն` որպես քաղաքի զարգացման գրավական:
Ավ. Իսահակյանի և Հ. Շիրազի անվան տուն-թանգարաններում կենտրոնի խմբակների սաների կողմից  ցուցադրվեց գորգի, կարպետի, կավե և արծաթյա զարդերի  պատրաստման աշխատանքային գործընթացը: 
«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակներում, ավանդույթ դարձած «Հացի փառատոն»-ին, ժողովրդական և ազգագրական երգ ու պարով հանդես եկան «Ընտանիք» կենտրոնի համույթները: Ելույթներն իրենց մեջ արտացոլում էին հայ ժողովրդի ոգին և նվիրումն ազգային ավանդույթներին:  Իսկ ցուցասրահում տեղ գտած տարբեր խմբակների սաների ձեռքի թեմատիկ աշխատանքները մտքի և ձեռքի ինքնատիպ արարումներն էին, որոնք հաստատում էին հայի ստեղծագործ ինքնությունը, նրա արարիչ ոգին: 
Ուշագրավ էր, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հիացական վերաբերմունքը «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի ներկայացրած յուրօրինակ ցուցադրության վերաբերյալ:
 
Սեդա Հակոբյան
    
 
15/10/2015