You are here

«Ազգերի պարարվեստը մեկ բեմում» գեղարվեստական միջոցառում նվիրված պարի միջազգային օրվան

 «Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը».                                                                                                                                                                                                                                                                                                                       Կոմիտաս Վարդապետ

«Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմբակի սաները ապրիլի 29-ին, պարի միջազգային օրվան նվիրված հանդես եկան  գեղարվեստական միջոցառմամբ, ներկայացնելով տարբեր ազգերի պարարվեստը։

 Պարարվեստը կամուրջ է քաղաքակրթությունների, ազգերի ու մարդկանց միջև, նաև սեփական պատմությունը ներկայացնելու, երկխոսության ու շփման յուրօրինակ միջոց: Սաները յուրովի ներկայացրին տարբեր ազգերի պարարվեստի  առանձնահատկությունները, պատմություններն ու շարժումները։
Պարացանկում ընդգրկված էին հնագույն երկրների պարային մշակույթն իրենց ինքնատիպությամբ։ Յուրքանչյուր ազգի պարային կատարումները սաները, ոչ միայն մարմնավորեցին, այլև ներկայացրին դրանց ստեղծման պատմությունները։ Հայ մշակույթի հոլովույթում, կարևորվում է պարավեստի դերն ու նշանակությունը, քանզի դրանցում արտացոլված են հայ մարդու կենցաղը, զգացումները, ազգային սովորույթներն ու արժեքները: Միջազգային տոնը ևս մեկ առիթ էր՝ կենտրոնի պարարվեստի խմբակի սաների համար ներկայացնելու գեղարվեստի հազարամյակների պատմություն ունեցող մշակույթի այս ճյուղի երախտավորների ունեցած ներդրումն ու զարգացման ուղու մեծ ավանդը։ «Ընտանիք»  կենտրոնը կարևորում է համագործակցությունը պարային այլ համույթների հետ ևս, քանի որ այն ոչ միայն շփում է, այլև փորձի փոխանակման լավագույն միջոց։ Համագործակցող մշակութային հաստատությունն այս անգամ «Գոհարներ» պարային համույթն էր, գեղարվեստական համատեղ ելույթները մեկ բեմում էլ ավելի բովանդակալից ու գունեղ դարձրին միջոցառումը։

Գեղարվեստական միջոցառմանը ներկա էին կենտրոնի մանկավարժներ և ծնողներ։ Վերջիններս իրենց երախտիքի խոսքն հայտնեցին պարուսույց՝ Աննա Պարունակյանին և «Ընտանիք» կենտրոնի տնօրինությանը քաղաքակիրթ սերունդ ձևավորելու և արվեստը սաների մեջ նրբորեն սերմանելու կարևոր առաքելության համար։

29/04/2023