You are here

«Ընտանիք» կենտրոն. «ՏՏ-ի դերը գիտության և տնտեսության զարգացման գործում» խորագրով բաց դաս

Դեկտեմբերի 20-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրում անցկացվեց «ՏՏ-ի դերը գիտության և տնտեսության զարգացման գործում» խորագրով բաց դաս՝ համակարգչային ուսուցման խմբակի սաների մասնակցությամբ: 
Դասի նպատակն էր հարստացնել սաների իմացական մակարդակը լրացուցիչ  գիտելիքներով, ձևավորել հետազոտական աշխատանքներ կատարելու ունակություններ, զարգացնել տեղեկատվությունը նպատակային մշակելու և ներկայացնելու կարողություն: 
Սաները պատմական էքսկուրս կատարեցին տեղեկատվական տեխնոլոգիաների հարուստ և զարգացած դարաշրջան՝ կարևորելով ՏՀՏ-ի դերն ու նշանակությունը: 
Սահիկաշարի միջոցով դեռահասները ներկայացրին տեղեկատվություն առաջին անհատական համակարգիչների,  ՏՏ-ի կիրառման ոլորտների մասին: Պատրաստված սահիկաշարում ընդգրկված էին նաև մասնագիտական խաղեր և վարժություններ: Ստուգվեց  սաների  արագ կողմնորոշվելու ունակությունները և ձեռք բերած գիտելիքները:
Դասի ընթացքում ներկայացվեց նաև Հայաստանի ՏՏ ոլորտի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, ցուցադրվեց ՏՏ-ի կիրառման ռազմական ոլորտի վերաբերյալ հետաքրքիր տեսանյութ:
Դասի ավարտին սաները, որպես  ուշագրավ փաստ, սաները ներկայացրին ՏՏ ոլորտի նորարարությունները՝ համակարգիչ գրիչի և հայերի ստեղծած Smart ժամացույցի մասին: 
Բաց դասն ավարտվեց «ՏՏ ոլորտում 5 տարի անց ի՞նչ նոր ձեռքբերումներ կարձանագրվեն» հարցադրմամբ, որի շուրջ ծավալվեց քննարկումներ և հնչեցին հետաքրքիր գաղափարներ ու կարծիքներ: 
 
Կ. Գրիգորյան
    
24/12/2018