
Այցը նպատակ ուներ սաներին ուղղորդել մասնագիտական կողմնորոշման հարցում, ծանոթացնել տեխնոլոգիական կենտրոնում ուսուցանվող ծրագրերին, աշխատանքային շուկայի պահանջարկին, շրջանավարտների մասնագիտական հաջողություններին և այլն:
Սաները մասնակցություն ունեցան նաև պարոն Քոլլի Հուվենգի հետ կազմակերպված հանդիպմանը, ով զարգացող երկիրների ՏՏ-ների օրինակներով ներկայացրեց «Ինչպես զարգացնել ռազմավարական մտածողություն» թեման: Սաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին մասնագետին:
Այցը ուսուցողական էր և նպատակային. սաները տպավորված էին և ոգևորված:
Ա. Գրիգորյան


27/03/2019