You are here

«Ժան դը Լա Ֆոնտենի առակները հայերեն թարգմանությամբ և բնօրինակով» խորագրով բաց դաս նվիրված՝ Ֆրանկոֆոնիայի տոնին

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ֆրանսերենի խմբակի սաները ներկայացրին  17-րդ դարի ամենաընթերցված բանաստեղծի, ֆրանսիացի առակագիր՝  Ժան դը Լա Ֆոնտենի կենսագրությունը,  վերջինիս գրական աշխարհում թողած ժառանգությունը։ Այնուհետև համեմատություն անցկացրին հայ առակագիրների հետ, ինչպես նաև մեկնաբանվեց, թե ինչ է իրենից ներկայացնում թարգմանությունը։ 

Մեջբերենք «Թարգմանիչներին հազվադեպ են հիշատակում, մինչդեռ նրանք արժանի են Նոբելյան մրցանակի»։

 Բաց դասին ներկա էին՝ «Ընտանիք»  կենտրոնի հիմնադրման օրվանից սերտ համագործակցող և բարեկամական կապերն ամրապնդած ֆրանսիական SPFA կազմակերպության ղեկավարներ, հյուրեր Ֆրանսիայից,  KASA շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև կենտրոնի  մանկավարժներ և ծնողներ:

Սաները հյուրերին պատմեցին բանաստեղծի առակներից հինգը՝ բնօրինակով և հայերեն թարգմանությամբ, ներկայացնելով դրանց բարոյախրատական կողմը։ Ցուցադրվեց առակների անիմացիոն տեսասահիկն ևս, այնուհետև մենախոսություն տեսանյութի միջոցով սաները հանդիսատեսն ավելի պատկերավոր ներկայացրին առակների բովանդակությունը։

Ուշագրավ էր նաև համագործակցությունը գեղանկարչության խմբակի հետ, սաներ՝ Կարապետ Մկրտչյանը, Հայկ Սարգսյանը և Աիդա Ալեքսանյանը պակերել էին «Ճպուռն ու մրջյունը», «Աքլորն ու մարգարիտը», Մահն ու դժբախտը», «Կաղնին ու եղեգը», «Աշխատավորն ու իր որդիները» առակների հերոսներին, որոնք ևս ավելի խոսուն դարձրին առակները։ Բաց դասը եզրափակվեց Ժան դը Լա ֆոնտենի առակներից առանձնացված աֆորիզմներով՝ ֆրանսերեն, և  հայերեն թարգմանությամբ: Ելույթի խոսքերով հանդես եկան ֆրանսիացի հյուրերն ու կենտրոնի տնօրեն՝ Արթուր Մինասյանը։

28/04/2023