«Հայրենիքն անմուրհակ պարտատեր է, հայրենասերը՝ կամավոր պարտապան»:
Ավ. Իսահակյան
Հայոց բանակի կազմավորման 31–րդ տարեդարձի առիթով ՀՀ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի հետ համատեղ կազմակերպեց «Քո անունը մեր սրտերում» խորագրով գեղարվեստական միջոցառում, ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Միջոցառումը սկսվեց հանդիսավոր կերպով՝ հնչեց հանրապետության հիմնը, ներս բերվեց պետական դրոշը: Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին արցախյան երեք պատերազմների հետևանքով իրենց կյանքը հայրենիքին զոհած քաջորդիների հիշատակը: Հայոց բանակը Հայաստանի հանրապետության և Արցախի պաշտպանության երաշխիքն է, կյանքը հայրենիքին նվիրած մեր հայորդիների սխրանքները պարտավորեցնում են գործադրել առավելագույն ջանքեր, ամուր, հզոր ու առաջադեմ հայրենիք ունենալու համար: Իսկ նման հայրենիքի գրավականն անշուշտ վերասկողության ներքո գտնվող և մարտունակ զինուժ ունենալն է, կրթված ու գրագետ սերունդի շնորհիվ: Միջոցառմանը ներկա էին Գյումրու N զորամասի մայոր Օնիկ Պետրոսյանը, ժամկետային զինծառայողներ, Շիրակի մարզի ՄԿՈՒ հաստատությունների զինղեկներ, ուսանողներ: Ինտելեկտուալ խաղ-մրցույթի հարցաշարը թեմատիկ էր, և թիմերն իրենց գիտելիքները փորձեցին, վարժեցին միտքը: Միջոցառման գեղարվեստական մասում «Ընտանիք» կենտրոնի ազգագրական երգ ու պարի, երաժշտարվեստի, պարարվեստի, երգարվեստի խմբակների սաները կատարեցին հայրենիքին, հայոց բանակին նվիրված կատարումներ: Տոնի առիթով հայրենասիրական կատարմամբ հանդես եկավ նաև զինծառայող, շարքային Էդգար Բաղդասարյանը: Առողջ մրցակցության մթնոլորտում անցկացված խաղ-մրցույթի արդյունքները ժյուրին ամփոփեց, համաձայն, որի առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց N զրորամասի շարքային զինծառայողների թիմը, երկրորդ տեղում Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը, երրորդ տեղում Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջը, իսկ թիվ 1 և 3 արհեստագործական պետական ուսումնարանների թիմերին հանձնվեցին խրախուսական շնորհակալագրեր: Միջոցառմանը մասնակցության, հայրենիքի պաշտպանության, նվիրումի համար ուսումնական հաստատությունների զինղեկներին և զորամասի ներկայացուցչին, ինչպես նաև արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողներին շնորհվեցին շնորհակալագրեր: N զորամասի մայոր՝ Օնիկ Պողոսյանն հանդես եկավ նաև շնորհակալական խոսքով:
«Մեծ ոգևորությամբ ենք ընդունել միջոցառման մասնակցության հրավերը, և այն պարտավորեցնող էր առաջին հերթին զինծառայողների համար, վերջիններս խոստացել էին, իրենց գիտելիքները կենտրոնացնել և փորձել խաղում լավագույնս ներկայանալ: Նման միջոցառումները շատ կարևորում ենք, քանի որ գիտակ սերունդ ունենալն է հայրենիքի զարգացման ու զինուժի հզորացման հիմքը, շնորհակալ ենք կազմակերպիչներին, մեզ ևս պատվելու համար »,-ասել է մայոր Օնիկ Պողոսյանը:
Գեղարվեստական մասի ղեկավար Է․ Ֆրանգուլյան