You are here

Մարտական արվեստի մրցաշար (կատա մարզաձևում) և ցուցադրական ելույթ

Դեռահասների շրջանում արևելյան մարտարվեստների` հատկապես կյոկուշինկայ կարատեի նկատմամբ հետաքրքրության առաջացման, առողջ ապրելակերպի խրախուսման, ինչպես նաև նրանց մարզական վարպետության բարձրացման նպատակով հունիսի 29-ին «Ընտանիք» կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ մարտական արվեստի (կատա մարզաձևից՝ կյոկուշինկայ կարատե) մրցաշար և ցուցադրական ելույթ:
Միջոցառման ընթացքում սաները կատարեցին ձեռքի և ոտքի հարվածներ, կատաներ, ինքնապաշտպանական գործողություններ, ինչպես նաև կյոկուշինկայ կարատեին բնորոշ մի քանի մենամարտեր:
Կատայի մրցաշարն անցկացվեց երեք փուլով:
Մեծ էր յուրաքանչյուրի մոտ հաղթանակի ձգտումը: 
Դժվարին պայքարից հետո 1-ին տեղ զբաղեցրեց՝ Արմեն Կարապետյան, 2-րդ տեղ՝ Արամ Խաչատրյանը, 3-րդ տեղ՝ Հարություն Մարտիրոսյանը: 
Հաղթողներին շնորհվեցին պատվոգրեր և մեդալներ:
Ներկաները բարձր գնահատեցին մասնակիցների ֆիզիկական պատրաստվածությունը և տեխնիկական հնարքները:
 
Ս. Վարդանյան
        
01/07/2019