Դուդուկ
                                    Սովորողների տարիքային խումբը՝  8-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 7-ից ոչ պակաս
Պարապմունքների տևողությունը `1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝  8 դասաժամ
Ուսուցման  տևողությունը ՝ երեք տարի
                                
Խմբակում սաներին կներկայացվի հայկական հանգույն նվագարանի՝ դուդուկի ստեղծման պատմությունը, որի երաժշտությունը 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը: Դասընթացներին սաները կծանոթանան հայկական ժողովրդական երաժշտական մշակույթի առանձնահատկություններին: Շեշտադրվում է հայ դուդուկահար վարպետների թողած ժառանգությունը, որոնց անդրադառնալու յուրովի մոտեցում է մշակվում: Սաները կսովորեն տարբեր ոճերում ստեղծագործող կոմպոզիտորների  նվագարանի համար հատուկ գրված ստեղծագործությունների կատարողական արվեստի հմտությունները, ինչը կզարգացնի նրանց գեղագիտական, երաժշտական ճաշակը: Ուսուցանել դուդուկահարների համույթին ճիշտ և գրագետ ելույթ ունենալ երգչախմբի և այլ ժողովրդական գործիքների նվագակցությամբ։
Տարաբնույթ միջոցառումներում բեմելները կձևավորեն հարգանք մեծ վարպետների արվեստի և նվագարանի նկատմամբ, բեմական էթիկա, կատարողական տեխնիկա: 
 
ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ
ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի շրջանակում սովորողները պետք է ՝
- 
	տիրապետեն նվագարանի նրբություններին, կատարողական արվեստին, 
- 
	պահպանեն գործիքի ճիշտ օգտագործման կանոնները, 
- 
	կարողանան հմտորեն կիրառեն դուդուկը, 
- 
	պահպանեն ձեռք բերած երաժշտական համապատասախան գիտելիքները և ակտիվորեն մասնակցեն մրցույթ-փառատոններին: 
 English
English Русский
Русский Français
Français