
Պարարվեստ
Սովորողների տարիքային խումբը՝ 5-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 8-ից 15 սովորող
Պարապմունքների տևողությունը `1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 6-8 դասաժամ
Ուսուցման տևողությունը ՝ երկու տարի
Ուսուցման ընթացքում սաները սովորում են ազգային պարերն ու ծեսերը, ծանոթանում ազգային և ժողովրդական մշակույթին: Պարը արվեստի ամենահին դրսևորումներից մեկն է՝ ազգային սովորույթների, մշակույթի պահպանման նախապայմանը։ Ծրագիրը կազմված է սովորողների տարիքային առանձնահատկություններին համապատասխան՝ հաշվի առնելով նրանց հետաքրքրություններն ու կարիքները։ Ծրագիրը թույլ է տալիս զարգացնել հայրենասիրությունը, սիրել և պահպանել ազգային մշակույթը: Սաներն ուսունասիրում են պարարվեստի զարգացման փուլերը, ոճերը, ժանրերը, կառուցվածքային ձևերը, յուրահատկությունները: Ծանոթանում հայ մշակույթի գեղարվեստական արժեքներին, ժողովրդական պարերին և ավանդույթներին, ազգային պարի ակունքներին:
Խմբակի պարապմունքները նպաստում են սովորողների ազգային բնավորության գծերի ինքնարտահայտմանը պարի միջոցով, սաներն հասկանում են, որ ամեն ազգ պարի միջոցով անգամ ձեռքի և ոտքի շարժումներով կարող է ցույց տալ իր ազգի առանձնահատկությունները, իր ազգային կոլորիտը։
Պարասենյակը հայելիապատ է, հագեցած՝ դասական պարի համար նախատեսված ձողերով, նստարաններով, երաժշտական գործիքներով /դաշնամուր, դհոլ, դուդուկ, ակորդեոն/ և ժամանակակից երաժշտական սարքավորումներով:
ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Ուսուցումն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:
Յուրաքանչյուր սովորողին ցուցաբերվում է անհատական մոտեցում, հաշվի առնելով կարողությունները, ընկալման առանձնահատկությունները:
Անցկացվում են բաց դասեր, մշակութային միջոցառումներ, պարարվեստի մասին հաղորդումներ, ճանաչողական այցեր, էքսկուրսիաներ, համերգներ և մասնակցություն գեղարվեստական այլ ծրագրերի: Լավագույն կատարողներից կազմված պարային համույթի մասնակցությունը միջազգային, հանրապետական փառատոնների:
Ուսուցման արդյունքը.
Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝
- տիրապետեն դասական և ազգային պարին բնորոշ շարժումներին, հիմնական դիրքերին,
- կարողանա ճիշտ պահպանել պարային կեցվածքը, մարմնի տարբեր մասերի շարժումների զուգորդումը,
- ծանոթ լինեն ազգային ծեսերին և դրանց հատուկ պարերին, բեմականացվող խաղերին,
- ընդլայնեն պարարվեստի մասին պատկերացումները, գիտելիքների պաշարը,
- կատարելագործեն մասնագիտական ունակություններն ու հմտությունները,