Բրիտանական ազգային տոներն ու ավանդույթները մեկ հարթակում. անգլերենի խմբակի սաները ներկայացրին դրանց առանձնահատկությունները՝ որպես անգլիական մշակույթի կարևորագույն արժեքներ և այն համեմատեցին հայկական մշակույթի հետ:
Բաց դասին ներկա էին հյուրեր հանրակրթական դպրոցներից՝ անգլերենի լեզվի մանկավարժներ, կենտրոնի տնօրենությունն ու ծնողներ:
Բաց դասը նպատակ ուներ ճանաչել Անգլիան՝որպես ավանդույթների պահպանողական երկիր, նպաստել սաների անգլերենի բանավոր խոսքի զարգացմանը, բառապաշարի հարստացմանը, խթանել օտար լեզվով ընթերցելու և թարգմանելու արհեստավարժությանը։
Սաները՝ տեսասահիկի միջոցով ցուցադրեցին անգլիական այն տոներն ու ավանդույթները, որոնք նշում են նաև հայերը՝ որպես ազգային տոն, այնուհետև վերլուծեցին, և բեմականացրեցին դրանց անցկացման խորհուրդները՝ շեշտադրելով առանձնահատկություններ: Ներկայացվեց անգլիական մշակութային արժեքները, ժողովրդական, տոնական հայտնի երգերը, անգլիական ավանդազրույցներ:
Խմբակի սան Շողիկ Սողոմոնյանը կատարեց անգլիական հայտնի երգեր, որոնք կարևոր արժեքներ են ներկայացնում անգլիական երգարվեստում: Տոնական սեղանների շուրջ գեղարվեստական ելույթներով ամփոփվեց բաց դասը:
Ավարտին Գյումրու թիվ 15 դպրոցի անգլերեն լեզվի ուսուցչուհի՝ Մարինե Բաղդասարյանը կիսվեց տպավորություններով.
«Ինձ ամենաշատը տպավորեց սաների լեզվամտածողությունը, թարգմանական հմտությունները ու բրիտական ազգային տոները լավագույս ներկայացնելը: Այս ամենն անշուշտ խմբավարի կատարած լուրջ աշխատանքի մասին է խոսում, իսկ Հերմինե Սահակյանի մանկավարժական հմտությունների ու մոտեցումների մասին շատ երկար կարելի է խոսել, շնորհակալ եմ հետաքրքիր դասի համար: Այն լավագույնն մոտեցումներից էր սաների մոտ զարգացնելու լեզվական գիտելիքներն, հաղորդակից դարձնելու այլ մշակութային արժեքների »: