You are here

Նորություններ

01/02/2020
                                         «Իմ կենացը մի՛ խմեք, այլ իմ գո՛րծը շարունակեցեք»:                                                 Մոնթե ՄելքոնյանՀունվարի 31-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի... Կարդալ ավելին
26/12/2019
Դեկտեմբերի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մեկնարկվեց ամանորյա միջոցառումների շարքը։ Թատերական արվեստի խմբակի սաները ներկայացրին «Կաղանդի երազանքը» խորագրով մյուզիքլ թատերական ներկայացումը։ Ներկայացումը սկսվեց գլխավոր հերոսուհի՝ Սելինայի կերպարի ծանոթացմամբ, որի ամանորյա երազանքը անտեսված էր իր ծնողների կողմից: Միջոցառման սկզբում թվում էր, թե ամեն ինչ տխուր ավարտ է ունենալու, սակայն բեմադրությունն ուներ... Կարդալ ավելին
26/12/2019
ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Ամանորին նվիրված «Մոխրոտը» խորագրով ներկայացում։ Միջոցառումը սկսվեց պարարվեստի խմբակի սաների ամանորյա պարային բեմադրությամբ։ Հեքիաթային ցերեկույթը վարեցին 2020 թվականի խորհրդանիշ համարվող «առնետները», որոնք իրենց նախատոնական տրամադրություն փոխանցեցին ներկաներին։ Դահլիճում թատերական և պարային տոնակատարություն էր, որը ստիպեց հանդիսատեսին և մասնակիցներին անրջել, սիրել և զգալ բարության ուժը: «Մոխրոտը» հեքիաթի... Կարդալ ավելին
04/12/2019
Դեկտեմբերի 3-ին կրթության, գիտության և սպորտի նախարարության «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված անցկացվեց «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով շախմատային խաղի միաժամանակյա սեանս: Միջոցառման նպատակն էր ներկայացնել շախմատի աշխարհի չեմպիոնների և հայ անվանի շախմատիստների կենսագրությունը, ներգրավել հաշմանդամություն ունեցող դեռահասներին շախմատային խաղին և ապահովել հավասար հնարավորություններ: Խաղին մասնակցում էին կենտրոնի շախմատի խմբակի տարբեր... Կարդալ ավելին
29/11/2019
Նոյեմբերի 23-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հյուրընկալեց Ջավախքի գործընկերներին և հոգևոր դասի ներկայացուցիչներին: «Ռաֆայել-Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը, շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, խմբավարները և սաները շրջեցին կենտրոնում: Կենտրոնի փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանը հյուրերին ներկայացրեց կենտրոնում արտադպրոցական ուսուցման կազմակերպումը, աշխատանքային պայմանները, սաների աշխատանքները և մասնագիտական ձեռքբերումները:... Կարդալ ավելին
29/11/2019
Նոյեմբերի 29-ին ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեական ստեղծագործական կենտրոնում կայացավ «Արվեստի ուժը» խորագրով բաց դաս-ցուցահանդես՝ գորգագործության, կարպետագործության, արծաթագործության, փայտավեստի և համակարգչային ուսուցման խմբակների սաների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն էր ձևավորել հետաքրքրություն հին հայկական արհեստների նկատմամբ, ընդգծել արհեստների դերն ու նշանակությունը մշակույթի պահպանման գործում: Մինչ ցուցահանդեսի դիտումը խմբակների սաները հետաքրքիր ու բովանդակալից տեղեկություններ... Կարդալ ավելին
25/11/2019
 Նոյեմբերի 23-ին ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը կազմակերպեց «Մաքուր պահենք մեր հայրենիքը» խորագրով շաբաթօրյակի 2-րդ փուլը: Նպատակն էր՝ նպաստել միջավայրի մաքրության ապահովմանը և բնության պահպանմանը, ձևավորել շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունք, դեռահասներին ներգրավել հանրօգուտ, կազմակերպչական աշխատանքների մեջ:Աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին կենտրոնի խմբակների սաները, մանկավարժները և ծնողները:Մասնակիցներին տրվեցին համապատասխան... Կարդալ ավելին
19/11/2019
Նոյեմբերի 6-ին ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի թատերական արվեստի խմբակի խմբավար Վիգէն Թանաշեանի նախաձեռնությամբ սիրված դերասան և ռեժիսոր Գնել Սարգսյանի կողմից անցկացվեց բաց դաս:Դասի անցկացման հիմնական նպատակը ոչ միայն դերասանի հետ հանդիպումն էր, այլև նրանից վարպետության դասեր վերցնելը, տարբեր գաղափարներ քաղելը, փորձի յուրացումը: Դասի ընթացքում դերասանը խոսեց թատերական արվեստի պատմության մասին, հետևեց սաների «Երաժշտության ձայնը» խորագրով թատերական ներկայացման փորձերին,... Կարդալ ավելին
19/11/2019
ԿԳՄՍՆ «Ընտանիք» ստեղծագործական կենտրոնը նոյեմբերի 8-ին հյուրընկալեց արդի գեղանկարիչ, դոցենտ Արմեն Լոռենց Հարությունյանին: «Իր ժամանակի գունեղ վկան» խորագրով միջոցառմանը գեղանկարչության խմբակի սաներն առանձնահատուկ կերպով էին պատրաստվել. դեռահասներն ուսումնասիրել էին գեղանկարչի ուրույն ձեռագիրը և ստեղծագործել Արմեն Լոռենցի նկարչական ոճին ու լոռվա հեքիաթային բնաշխարհին համահունչ:  Միջոցառման առաջին մասում սաները ներկայացրին Արմեն Հարությունյանի կյանքի ու ստեղծագործական գործունեության... Կարդալ ավելին
18/11/2019
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ «Ամերիկայի պատմությունը» խորագրով բաց դաս` անգլերենի խմբակի սաների մասնակցությամբ:  Բաց դասի նպատակն էր ներկայացնել ԱՄՆ-ի պատմությունը և հաղորդել սաներին լրացուցիչ գիտելիքներ, անդրադառնալ հայտնի ամերիկահայ մտավորականներին, նպաստել ԱՄՆ-ի հայ համայնքի մասին տեղեկատվության իմացությանը, խթանել անգլերեն բանավոր խոսքի զարգացմանը, բառապաշարի... Կարդալ ավելին