You are here

Նորություններ

30/07/2017
Ծրագրին մասնակից ջավախքցի դեռահասները իրենց հասակակիցներին ներկայացրեցին հայրենի բնօրրանի վերաբերյալ տեղեկատվություն. շեշտադրելով ազգային ինքնության պահպանմանը նպաստող միջոցառումները, բարձրաձայնեցին և տարեկից ընկերների հետ քննարկեցին ջավախքահայերի առկա հիմնախնդիրները: Ամառային դպրոցի մասնակից՝ Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի սան Ալբերտ Ալեքյանը ցուցադրեց պատմական Ջավախք աշխարհի մասին պատմող հետաքրքիր սահիկաշար:              
28/07/2017
Ամառային դպրոցի հյուրերն էին կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտաուսումնական վարչության պետ Արկադի Պետրոսյանը, վարչության անդամներ, Երկրապահ Կամավորականների Միության ներկայացուցիչներ և ապրիլյան ռազմական գործողությունների մասնակիցներ: ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, «Շուշիի ազատագրման համար» և «Մխիթար Հերացի» մեդալակիր, բժշկական ծառայության մայոր Հարություն Կիրակոսյանը դեռահասներին պատմեց Շուշիի ազատագրման հերոսական դրվագներ, հիացմունքով խոսեց նաև 18-ից  20  տարեկան... Կարդալ ավելին
26/07/2017
Ամառային դպրոցի ծրագրում ընդգրկված փախստական սիրիահայ պատանիները պատմեցին Սիրիայում գործող հայկական դպրոցների, բարքի և կենցաղի, ընդունված ավանդույթների և սովորույթների մասին, համառոտ ներկայացրին սիրիական ուտեստները և պարեցին Սիրայի հայաբնակների շրջանում ամենատարածված հայկական պարը։ Սեմինարավար Անուշ Մկրտչանի կազմակերպած ակտիվ քննարկման միջոցով Ամառային դպրոցի մասնակիցները ծանոթացան Սիրիայում բնակված հայրենակիցների ապրելակերպին և Հայաստան տեղափոխվելու շարժառիթներին։    ... Կարդալ ավելին
26/07/2017
Դեռահասների առողջ ապրելակերպի, ֆիզիկական կոփվածության ամրապնդման և մարզական կարողությունների ցուցադրման նպատակով զինծաղայողների հետ համատեղ անցկացվեցին ֆուտբոլի, վոլեյբոլի, թենիսի, բադմինտոնի մրցումներ և սպորտլանդիաներ:Մեծ էր յուրաքանչյուր մասնակցի  ոգևորությունն ու հաղթելու ձգտումը: Խմբային և անհատական սպորտաձևերում բոլոր խմբերն էլ աչքի ընկան իրենց մարզական կարողություններով և ֆիզիկական պատրաստվածությամբ:         
25/07/2017
Անցկացվեց  «Ռադիոկապի դերը Զինված ուժերում»  թեմաներով սեմինար:«Ընտանիք» կենտրոնի ռոբոտաշինության և ռադիոկապի խմբակների սաները ծրագրի մասնակիցներին ներկայացրեցին կենտրոնում ձեռք բերած գիտելիքները, նորարարական տեխնոլոգիաների օգտագործմամբ իրենց ստեղծած  ռոբոտները, խոսեցին  հանրապետական մրցույթներում գրանցած հաջողությունների մասին: Նրանք հասակակից ընկերներին հորդորեցին ուսումնասիրել այս բնագավառը, ծանոթանալ նորորարական տեխնոլոգիաներին և ապագայում իրենց նպաստը բերել պետության և... Կարդալ ավելին
24/07/2017
Ճամբարականների համար հաջորդ ուսուցողական պարապմունքն արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ էր:  Դասընթացի ժամանակ դեռահասները գործնականում սովորեցին ճիշտ հերթականությամբ կազմակերպել տարբեր իրավիճակներում մարդկանց տարահանումն ախտահարման գոտուց և անհրաժեշտ օգնություն: Ծանոթացան նաև տուժածների կյանքին վտանգ սպառնացող գործոնների վերացման ձևերին:     
24/07/2017
ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մեկնարկել է «Հայրենիքը զորեղ է նվիրյալներով» խորագրով ռազմահայրենասիրական պատանեկան ամառային դպրոց ծրագիրը:Ծրագրի նպատակն է նպաստել ազգային, համամարդկային արժեքներով հարուստ և հայրենասիրական գաղափարներով դաստիարակված անձի ձևավորման գործընթացին, բազմաբնույթ միջոցառումների միջոցով բարձրացնել նախազորակոչային տարիքի դեռահասների իրազեկությունն ազգային բանակի վերաբերյալ, ամրապնդել դեռահասների ռազմագիտության վերաբերյալ ունեցած գիտելիքները:... Կարդալ ավելին
12/07/2017
ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հուլիսի 1-ից 7-ը ամփոփեց  2016-2017 ուսումնական տարին: Քննության առնվեցին մասնագիտական խմբակների իրականացրած տարեկան գործունեությունը, սաների ցուցաբերած արդյունքները: Այս տարին ևս արգասաբեր էր և արդյունավետ: Դրա մասին էին վկայում տարբեր բնագավառներում սաների ձեռքբերումները. պարարվեստ, երգարվեստ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, նկարչական արվեստ, շախմատ, կյոկուշինկայ կարատե: Միջազգային, հանրապետական ու մարզային մրցույթներում և մի շարք... Կարդալ ավելին
28/06/2017
Հունիսի 13-ից 23-ը «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սկսնակ և մարզական 4-րդ կարգ ունեցող թվով 12 սան մասնակցեցին Գյումրու Տիգրան Պետրոսյանի անվան «Շախմատի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում տեղի ունեցած ամառային որակավորման մրցաշարին:  Մրցաշարի նպատակն էր կազմակերպել շախմատիստների հանգիստը, զարգացնել շախմատային և մարզական ունակությունները, բարձրացնել մարզական որակավորումը:Շուրջ 82 շախմատիստ` տարբեր ուսումնական հաստատություններից և մարզադպրոցներից, մրցում էին լավագույն արդյունք... Կարդալ ավելին
28/06/2017
ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հունիսի 28-ին կազմակերպեց «Սպորտը կյանքի կենարար աղբյուր» խորագրով սպորտլանդիա՝ նվիրված ֆիզկուլտուրայի միջազգային օրվան: Սպորտլանդիայի նպատակն էր նպաստել սաների ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը, ձևավորել առողջ ապրելակերպին հետևելու մշակույթ և խթանել հետաքրքրություն տարբեր սպորտաձևերի նկատմամբ: Երաժշտության ներքո քայլերթով խաղահրապարակ մտան կենտրոնի տարբեր խմբակներից ձևավորված թիմերը՝ «Արցախ», «Արարատ», «Շիրակ» և «Կիլիկիա»... Կարդալ ավելին