You are here
Նորություններ
Դեռահասների շրջանում արևելյան մարտարվեստների` հատկապես կյոկուշինկայ կարատեի նկատմամբ հետաքրքրության առաջացման, առողջ ապրելակերպի խրախուսման, ինչպես նաև նրանց մարզական վարպետության բարձրացման նպատակով հունիսի 29-ին «Ընտանիք» կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ մարտական արվեստի (կատա մարզաձևից՝ կյոկուշինկայ կարատե) մրցաշար և ցուցադրական ելույթ:Միջոցառման ընթացքում սաները կատարեցին ձեռքի և ոտքի հարվածներ, կատաներ, ինքնապաշտպանական գործողություններ, ինչպես նաև կյոկուշինկայ կարատեին բնորոշ մի քանի... Կարդալ ավելին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում հունիսը 25-ին տեղի ունեցավ վարսահարդարման և հագուստի մոդելավորման խմբակների սաների համատեղ կազմակերպած «Նորաձևության գույներ» խորագրով միջոցառումը:Նպատակն էր ներկայացնել վարսավիրական արվեստի և հագուստի մոդելավորում մասնագիտություններից սաների ստացած գիտելիքներն ու կարողությունները, բացահայտել մասնակիցների ինքնուրույն ստեղծագործելու ունակությունները, յուրաքանչյուր սանի անհատական ոճը:... Կարդալ ավելին
Անհուն է մոր անձնազոհությունը: Ո՞վ կարող է չափել խորությունը մայրական սիրո և նվիրման: Մայրական սիրտը մի երկինք է սիրո և զոհողության, իսկ մայրական սերը` մեծագույն առաքինությունը կնոջ: Այս մտքի բարոյախրատական լույսի ներքո հունիսի 26-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում բեմադրվեց «Մոր աչքը» խորագրով թատերական ներկայացումը:Դաստիարակչական-ուսուցողական բնույթ էր կրում միջոցառումը: Բեմադրիչը սյուժեի առանցքը կառուցել էր՝ կարևորելով կնոջ դերը որպես մոր և դաստիարակչի:Բեմում, դերասան-... Կարդալ ավելին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սաներ Կարինե Տիգրանյանը, Նորայր Հակոբյանը և Գառնիկ Ավագյանը մանկավարժներ Արտաշես Գրիգորյանի և Հռիփսիմե Մինասյանի գլխավորությամբ հունիսի 7-ին մեկնեցին Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաք՝ մասնակցելու Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի կողմից կազմակերպված «Super star-2019» երգի միջազգային և «Արվեստի միջազգային փառատոն»-ի «Batumi–Wave 2019» մրցույթներին:... Կարդալ ավելին
Հայաստանի Հանրապետությունը և սփյուռքահայությունն այս տարի մեծ շուքով նշում են հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ևս անմասն չմնաց Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանական ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպումից: Հունիսի 18-ին «Ընտանիք» կենտրոնում ամփոփվեց դեռևս փետրվար ամսից մեկնարկված «Կախարդական գրչի վարպետը» խորագրով միջոցառումների շարքը: Ծրագրի նպատակն էր... Կարդալ ավելին
Մայիսի 27-ին «Ընտանիք» կենտրոնում անցկացվեց «Հավերժական փառք» խորագրով միջոցառում` նվիրված մայիսյան փառահեղ հաղթանակներին: Միջոցառման նպատակն էր արժևորել Մայիսյան հերոսամարտերը` որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջ, բարձրացնել սաների հայրենասիրական ոգին, հերոսների օրինակով ձևավորել հայրենիքը պաշտպանելու պատրաստակամություն, դժվարություններին դիմակայելու և հաղթահարելու կամք: Միջոցառումն ազդարարվեց Սարդարապատի, Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան և Ապրիլյան քառօրյա պատերազմների... Կարդալ ավելին
Մայիսի 30-ին ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սաները Հառիճի վանական համալիրում մասնակցեցին «Հոգևոր երգերի մարզային 6-րդ փառատոն»-ին՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին:ՀՀ Շիրակի մարզպետարանի և Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախաձեռնությամբ կազմակերպված փառատոնին մասնակցում էին Երևանից հրավիրված, մարզի երաժշտական և արվեստի դպրոցների մանկական երգչախմբերը, հայ առաքելական եկեղեցու սարկավագները և երգեցիկ խմբերը, ինչպես նաև անհատ... Կարդալ ավելին
Միայն մանկական երազների իրականացումը կարող է երջանկություն բերել: Զ. Ֆրեյդ Հունիսի 1-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բակը վերածվել էր մանկության մոլորակի, ուր տիրում էր տոնական տրամադրությունն ու հեքիաթային վառ գույները: Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «... Կարդալ ավելին
ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մարտական արվեստի խմբակի սան Վլադիմիր Մկրտչյանը՝ ընդգրկվելով Համահայկական Կյոկուշինկայ Բուդո Կարատե Ֆեդերացիայի հավաքականի կազմում, մայիսի 18-ից 19-ը Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի կյոկուշինկայ կարատեի 7-րդ առաջնությանը: Առաջնությանը մասնակցել է շուրջ 1000 մարզիկ տարբեր երկրներից: Վլադիմիր Մկրտչյանը՝ մենամարտելով մինչև 30 կգ քաշային կարգում, 10-11 տարիքային խմբում, զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը և արժանացել բրոնզե մեդալի, գավաթի... Կարդալ ավելին
ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը՝ հետևելով «Արի´, պարի քոչարի» խորագրով նախագծի կոչին, մայիսի 25-ին ևս միացավ համահայկական ֆլեշմոբին: Կենտրոնի ժողովրդական պարերի և պարարվեստի խմբակների սաները համախմբվեցին հաղթական քոչարի պարելու գաղափարի շուրջ: Համահայկական այս ֆլեշմոբի իրականացման մտահաղացումը պատկանում է Գլենոբլի «Հայկական մշակույթի տանը», որը նվիրված է հայոց երաժշտության և լեզվի երկու հսկաների՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:«Ընտանիք» կենտրոնի... Կարդալ ավելին