You are here

Նորություններ

04/06/2018
Հունիսի 3-ին Գյումրի քաղաքի կենտրոնական մարզադաշտում կայացավ ՀՀ և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված «Ֆիզիկական վարժությունները լիարժեք և առողջ կյանքի գրավական» խորագրով կրոսավազքի մրցույթ, որը կազմակերպել էր ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը:Սպորտային միջոցառմանը մասնակցում էին 100 դեռահաս  (30 աղջիկ և 70 տղա)՝ Ընտանիք ՄՊՍ կենտրոնի, Գյումրու աթլետիկայի մարզադպրոցի, Համահայկական կյոկուշինկայ բուդո կարատեի ֆեդերացիայի մարզադպրոցի սաներ, ինչպես նաև տարբեր կրթական... Կարդալ ավելին
01/06/2018
«Մեր սրտերն արբած են այն գեղեցկությամբ, որ մեր աչքերը երբեք չէին կարող տեսնել»:                                                                          Ջորջ Ռասել Մայիսի 31-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կազմակերպվեց «Արվեստը լույսի մեջ» խորագրով ցուցահանդես: Թեման խորը... Կարդալ ավելին
01/06/2018
Յուրաքանչյուր երեխա ինչ-որ չափով հանճար է, իսկ յուրաքանչյուր հանճար` ինչ-որ չափով երեխա…                                        Շոպենհաուերի Հունիսի 1-ին «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում օրը վերածվել էր տոնի: «Երջանիկ մանկություն» խորագրով միջոցառումը համախմբել էր կենտրոնի տարբեր խմբակների սաներին, թաղամասի փոքրիկներին ու բնակիչներին:«Փոքրիկ հաղորդավարները» միջոցառման սկզբում ներկայացրին... Կարդալ ավելին
31/05/2018
ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնի կողմից Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլ-մայիս ամիսներին անցկացվեցին սեմինարներ և ֆիլմի դիտումներ Շիրակի մարզի գյուղական համայնքներում և «Ընտանիք» կենտրոնում:Ծրագիրը նպատակ ուներ համախմբել երիտասարդ սերնդին մեկ միասնական գաղափարի շուրջ, իրազեկ դարձնել Մայիսյան հերոսամարտերի պատմական իրադարձություններին, արժևորել Սարդարապատի ճակատամարտը որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջ:Սեմինարները վարեցին... Կարդալ ավելին
31/05/2018
ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մայիսի 30-ին Շիրակի մարզի Երազգավորս համայնքում անցկացրեց «Հին աստվածներ» խորագրով գեղանկարչական ցուցահանդես: Միջոցառմանը ներկա էին «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներ, արվեստագետներ, Երազգավորսի միջնակարգ դպրոցի աշխատակիցներ, ծնողներ, աշակերտներ, համայնքի բնակիչներ:Ցուցահանդեսին ներկայացված էին Երազգավորս համայնքում գործող «Ընտանիք» կենտրոնի գեղանկարչության խմբակի 21 սանի շուրջ 80 աշխատանք: Մինչ ցուցահանդեսի դիտումը, սաները ներկայացրին... Կարդալ ավելին
31/05/2018
Մայիսի 27-ից 29-ը  ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված «100-ամյա հաղթական ղողանջներ» խորագրով ծրագրի շրջանակում իրականացրեց ճանաչողական այցեր Հայաստանի պատմամշակութային վայրեր: Արցախի առաջնագծում ծառայող սպաների երեխաները, Ջավախքի դեռահասները, ստեղծագործական մրցույթի մրցանակակիրներն ու ակտիվ մասնակիցները, ինչպես նաև զինծառայողներ՝ որպես խրախուսանք, այցելեցին Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան գյուղի «... Կարդալ ավելին
29/05/2018
Մայիսի 28-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ամփոփվեց դեռևս փետրվար ամսից մեկնարկված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված «Հարյուրամյա հաղթական ղողանջներ» խորագրով միջոցառումների շարքը։Միջոցառմանը ներկա էին Մայիսյան հերոսամարտերի մասնակիցների ժառանգներ, Արցախյան պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, ապրիլյան քառօրյա պատերազմի նորօրյա հերոսներ, Շիրակի մարզի տարբեր կրթական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ, ազգային... Կարդալ ավելին
27/05/2018
Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, համագործակցելով Շիրակի մարզի Անի համայնքի հետ, մայիսի 26-ին Սառնաղբյուր համայնքի 1918թ. մայիսյան հաղթանակին նվիրված հուշակոթողի տարածքում կազմակերպել էր մարզային միջոցառում՝ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի կապակցությամբ: Ի նշան քաջ շիրակցիների մղած գոյամարտի, Գյումրու կայազորի 55035 զորամասի, Շիրակի մարզի տարբեր պարային համույթների, մրցանակակիր երգիչների, նաև Արցախի... Կարդալ ավելին
23/05/2018
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում մայիսի 22-ին անցկացվեց «Պարարվեստի գյումրեցի երախտավորը» խորագրով միջոցառում՝ նվիրված պարարվեստի վարպետ Աղասի Շաբոյանին:Միջոցառումը սկսվեց պարարվեստի նվիրյալի կյանքի և գործունեության ներկայացմամբ, ցուցադրվեց տեսանյութ վարպետի բեմական արվեստի և հայկական պարարվեստի զարգացման մասին: Պարարվեստի խմբակի սաները հանդես եկան Գյումրուն բնորոշ երգերով ու պարերով, դուդուկի հաճելի ու հուզիչ երգերի կատարումներով... Կարդալ ավելին
17/05/2018
Մայիսի 16-ին ԿԳն «Ընտանիք» կենտրոնում Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվեց «20-րդ դարի Ավարայր» խորագրով ինտելեկտուալ մրցույթ: Միջոցառմանը մասնակցում էին Գյումրու թվով ինը կրթամշակութային հաստատությունների թիմեր՝ խորհրդանշական անվանումներով:  Մրցույթի նպատակն էր գնահատել Մայիսյան հերոսամարտերը՝ որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջ, մասնակիցներին համախմբել միասնական գաղափարի շուրջ, բարձրացնել նրանց... Կարդալ ավելին