You are here
Նորություններ
Հայաստանի աղն ես, Գյումրի՛,Դու խոսքաշեն, սրամիտՃշմարտախոս թաղն ես, Գյումրի՛,Դու իմաստուն, միամիտ:Հովհ. Շիրազ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը իրականացրեց «Հայաստանի աղն ես, Գյումրի…» խորագրով բազմաբովանդակ միջոցառումների շարք՝ նվիրված արհեստների ու արվեստների քաղաք Գյումրու աղետալի երկրաշարժի 30-ամյա տարելիցին:Ծրագրի նպատակն էր ներկայացնել վերածնված քաղաքի առաջընթացը տարբեր բնագավառներում, գյումրեցու... Կարդալ ավելին
ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում սեպտեմբերի 25-ից 28-ը անցկացվեց «Շախմատը կյանքն է՝ կյանքը խաղ» խորագրով շախմատի մրցաշար, որին մասնակցեցին շուրջ 32 սկսնակ, չորրորդ և երրորդ կարգային շախմատիստներ «Ընտանիք» կենտրոնից և Գյումրու «Շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ից։ Մրցաշարի նպատակն էր սաների մոտ զարգացնել տրամաբանելու, արագ կողմնորոշվելու և հաղթանակի ձգտելու կարողություններ, առաջացնել հետաքրքրություն շախմատի նկատմամբՄրցաշարն անցկացվեց 4 փուլով, օլիմպիական... Կարդալ ավելին
Սեպտեմբերի 20-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կայացավ ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ‹‹Ազատության գույները›› խորագրով համերգ՝ գեղարվեստական խմբերի մասնակցությամբ:Միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ արժևորել պատմական Հայաստանի անկախության ձեռքբերումները, ազգային արժեքների պահպանումը մշակույթի միջոցով, և սաներին դաստիարակել հայրենասիրական ոգով։Համերգը սկսվեց ՀՀ անկախության հռչակագրի ընթերցմամբ և պետական օրհներգով։ Տոնի խորհրդին համահունչ... Կարդալ ավելին
«Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է»Մոնթե Մելքոնյան ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Լոռվա չքնաղ բնության գրկում գտնվող «Արբանյակ» ճամբարում օգոստոսի 1-ից 9-ը իրականացրեց «Միասնական ոգու հաղթանակ» խորագրով ռազմահայրենասիրական պատանեկան ամառային դպրոց-ծրագիր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Մայիսյան հերոսամարտերի 100 և Ղարաբաղյան շարժման 30 տարելիցներին:«Ընտանիք» կենտրոնը, Արցախի... Կարդալ ավելին
Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ 2018 թվականի հուլիսի 7-13-ը Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացավ «Կովկասյան առաջնություն 2018» երգի միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Իսրայելի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի, Վրաստանի, Կիպրոսի և Ֆիլիպինների ներկայացուցիչներ: Ժյուրիի կազմում էին Լիբանանի, Հայաստանի, Չեխիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Վրաստանի, Կիպրոսի և Լիտվայի վաստակավոր արտիստներ և արվեստագետներ: Ժյուրիի նախագահն... Կարդալ ավելին
Հունիսի 25-ից հուլիսի 6-ն ամփոփվեց ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզի համայնքներում գործող կենտրոնի խմբակների 2017-2018 ուսումնական տարվա կատարած աշխատանքների արդյունքները: Կենտրոնի բոլոր մասնագիտական խմբերը ներկայացան հաշվետու ստուգատեսով: Անցկացված ցուցահանդեսների, գեղարվեստական, ցուցադրական ելույթների և հարցաշարերի միջոցով ստուգվեց և գնահատվեց սաների ստացած գիտելիքները, գործնական կարողությունները և ձեռքբերումները, որոնք բարձր... Կարդալ ավելին
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում հունիսի 21-ին անցկացվեց «Խոնարհումս վարպետին» խորագրով միջոցառում՝ նվիրված ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի 90-ամյակին: «Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմբակների և «Հայկական զարդանախշեր» պարային համույթի սաները ներկայացրին Վանուշ Խանամիրյանի ստեղծագործական կյանքն ու գործունեությունը: Նրանք, թվարկելով մեծ վարպետի կոչումներն ու արժանիքները, փաստեցին, որ արտիստը ժողովրդի հիշողության մեջ մնացել է... Կարդալ ավելին
Հունիսի 22-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ մշակութային բնօրրան Գյումրուն նվիրված «Հին ավանդական հարսանիք» խորագրով թատերական ներկայացում: Միջոցառումը սկսվեց հարսանքավորների պատրաստության արարողակարգով, այնուհետև սաները բեմականացրին հին ավանդական հարսանիք՝ բոլոր ավանդույթներով ու կոլորիտով: Միջոցառման ընթացքում սաները ներկայացան հին ավանդական ժամանակաշրջանին բնորոշ սանրվածքներով, տարազներով և ծիսական համապատասխան պարագաներով, երգ ու... Կարդալ ավելին
Հունիսի 20-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ցուցասրահում տեղի ունեցավ «Հրաշագործ կավը» խորագրով միջոցառում, որին մասնակցեցին կենտրոնի խեցեգործության և պարի խմբակների սաները: Միջոցառման նպատակն էր առաջացնել հետաքրքրություն և սեր կավագործության նկատմամբ, ծանոթացնել դրա բուժական առանձնահատկություններին ու նշանակությանը: Միջոցառմանը ներկա էին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, մանկավարժներ, ծնողներ, խեցեգործ վարպետներ և... Կարդալ ավելին
Հունիսի 13-ին «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնին ցուցասրահում գեղանկարչության խմբակի սաների մասնակցությամբ անցկացվեց ցուցահանդես՝ «Ես և իմ աշխարհը» խորագրով: Միջոցառման նպատակն էր նպաստել սաների ստեղծագործական մտքի զարգացմանը, բացահայտել շնորհալի մասնակիցներին, ոգևորել նրանց՝ ցուցադրելով իրենց աշխատանքները:Միջոցառմանը ներկա էին Գյումրու Օյունջյան արվեստի դպրոցի քանդակագործ Զոհրապ Մկրտչյանը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարիչ Ժիրայր... Կարդալ ավելին