
Արևային էներգիայի մոդելավորում
Սովորողների տարիքային խումբը՝ 12-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 12-ից ոչ պակաս սովորող
Ժամաքանակ՝ շաբաթական 6-ից մինչև 8 դասաժամ
Ուսուցման տևողությունը ՝ երեք տարի
Արեգակից ստացված էներգիան անսպառ է և դրա արդյունավերտ օգտագործումը տալիս է անսահման հնարավորություններ մարդկության համար։ Արեգակնային էներգիան վերականգնվող էներգիայի աղբյուրների կարևոր տեսակներից մեկն է։ Սաները խմբակում սովորում են էներգիայի օգտագործման, արևային էներգիայի ջերմային կերպափոխիչների կառուցվածքը և աշխատանքի սկզբունքը, Էլեկտրական շղթաներում գործող օրենքները, Էլեկտրական հիմնական մեծությունները և նրանց չափումները։
Կուսուցանվեն՝ ինչպես կատարել արևային մարտկոցների անվտանգության ախտորոշում և աշխատանքային բնութագրերի մշտադիտարկում, հսկում հենակառուցվածքի / ամրակների, շրջանակների, պտուտակային միացումների/ ընդհանուր վիճակը և ամրությունը: Հետազոտում արևային էլեկտրակայանի արտադրողականութունը և բարելավում այն, համապատասխան պարբերականությամբ իրականացվում են մոնտաժային, գործարկման և կարգաբերման աշխատանքներ: Ըստ սահմանված ժամանակացույցի կկատարվեն արևային մարտկոցների մոդուլների լվացում և ապահովում մաքրությունը, ստուգում արևային մարտկոցների դիրքը արևի նկատմամբ, վերացնում տարբեր պատճառներով / ցնցումներից, ամրացման տեղերի թուլացումից / առաջացած ստվերները և մոդուլների դիրքերի շեղումները: Գնահատում արտահերթ տեխնիկական սպասարկման աշխատանքների անհրաժեշտությունը: Ուսուցման ընթացքում սաների մոտ կձևավորվի արևային էներգետիկ կայանների տեխնիկական սպասարկման աշխատանքների վերաբերյալ կարողություններ և հմտություններ, կամրապնդվի և կխորացվի գիտելիքները բնագիտական առարկաներից, որոնք կկիրառեն նաև գործականում:
ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Ուսուցումը իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:
Դասընթացում կարևորվում է դաստիարակչական աշխատանքների կազմակերպումը զրույցների անցկացումը, թեմատիկ հաղորդաշարերի դիտումները, էքսկուրսիաները, այցելություններ տեխնոլոգիական կենտրոներ, արևային էլեկտրական և ջերմային կայանների տեղադրման վայրեր, մասնագիտական գիտելիքի փոխանցումը, բաց դասեր անցկացում, գիտելիքների ստուգում: Խմբակում կարող են լինել տարբեր ժամանակում ընդունված սաներ, ուստի յուրաքանչյուր սանին ցուցաբերվում է տարբերակված՝ անհատական հնարավորություններին, հետաքրքրություններին, հակումներին, ընդունակություններին, առողջական վիճակին և հաճախելության ժամանակահատվածին համապատասխան:
Մանկավարժը բացահայտում է սանի գործնական կարողությունները, ըմբռնում նրա ունակությունների սահմանը։
ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի շրջանակում սովորողները պետք է՝
-
ունենան էլեկտրական սարքերի նկարագրի, ուսումնական և մասնագիտական արհեստանոցի աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունների իմացություն,
-
տիրապետեն վերականգնվող էներգետիկայի գործընթացի կատարման փուլերին
-
կարողանան գծագրերից և պայմանական նշաններից ճիշտ օգտվել
-
չափման հիմունքների տիրապետում
-
բացահայտեն անսարքություններ չափվող սարքերով,
-
կարողանան կարդալ և օգտագործել տեղեկագրեր,
-
ունենան արևային պանելների միացման և հաստատուն հոսանքի կուտակիչների միացման ձևերի կարողություն
-
կատարեն սարքավորումների մեխանիկական մոնտաժ և կարգաբերում