You are here
Նորություններ
Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը՝ համագործակցելով Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հետ, մայիսի 6-19-ը «Պատմության լուռ վկաները» խորագրով ծրագրի շրջանակներում իրականացրեց Շիրակի տարածաշրջանի պատմամշակութային կոթողների մաքրման աշխատանքներ. Անիպեմզա համայնք` «Սուրբ Կարապետ» վանք /Երերույքի տաճար/, Ախուրյանի, Հողմիկի, Հովիտի, Լեռնուտի, Ջրափիի, Մեղրաշատի, Ցողամարգի, Սարակապի «Սուրբ Աստվածածին» և Հայկաձորի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցիներում: ... Կարդալ ավելին
Ապրիլի 4-ին, Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն իր հարկի տակ հյուրընկալել էր քաղաքի մշակույթի, գիտության և հոգևոր ոլորտի անխոնջ մշակներ` Գյումրու գրողների միության անդամներին, պետական մանկավարժական ինստիտուտի ամբիոնի վարիչներին և դասախոսներին, Տեր Հակոբ քահանա Գրիգորյանին: Պոետիկ էր մթնոլորտը, քնարական հանդերձանքով էր զուգված ուսումնական հաստատության հանդիսասրահը… Կենտրոնի սաները ոգևորված, հուզմունքախառն դիմավորեցին անվանի հյուրերին, քանզի հանդիսատեսի դատին էին հանձնելու... Կարդալ ավելին
Հեքիաթը մարդուն դաստիարակելու ամենալավ միջոցն է… …Ուրախ օր աշխարհի բոլոր տիկնիկներին, տիկնիկավարներին և տիկնիկային արվեստի հրաշք աշխարհ թափանցող հանդիսատեսին… Մարտի 21-ին հնագույն արվեստի սիրահարներն ու վարպետները, գնահատելով տիկնիկային ներկայացումների դերը մատաղ սերնդի զարգացման գործում, հյուրընկալվել էին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում նշելու տիկնիկավարի միջազգային օրը:«Հեքիաթը մարդուն դաստիարակելու ամենալավ միջոցն է» գաղափարը միավորել... Կարդալ ավելին
Ժողովուրդներն ունեն մի ընդհանուր սեփականություն, ինչպիսիք են գիտության, գրականության ու արվեստի մեծ ստեղծագործությունները, որոնք դարերի ընթացքում պահպանում են հանճարի դրոշմը: Մշակութային այդ ժառանգությունը մարդկության համար անսպառ աղբյուր է: ... Կարդալ ավելին
Մարտի 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տոնական, աշխույժ ու հաղթական մթնոլորտ էր տիրում: Կենտրոնի մանկավարժական անձնակազմը, սաները և ծնողները մեծ խանդավառությամբ, ոգևորությամբ, սրտի թրթիռով և սպասումով դիմավորեցին մանկական նկարչական միջազգային մրցույթի հաղթողներին և հանդիսավոր կերպով նշեցին նրանց հաղթական վերադարձը:Դեռևս փետրվար ամսին Ռուսաստանի Դաշնությունում ‹‹Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ››-ի կողմից հայտարարված... Կարդալ ավելին
Սեպտեմբերի 24-ին կրթության և գիտության նախարարության Գյումրու <Ընտանիք> մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց Հայաստանի Հանրապետության անկախության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և <Ընտանիք> կենտրոնի 25- ամյակներին նվիրված տոնակատարություն: 1991 թվականին հիմնադրված «Ընտանիք» կենտրոնը հետաղետյալ Գյումրի քաղաքում առաջիններից էր, որ նվիրվեց դեռահասների հիմնախնդիրների լուծմանը: Հիմնադիր տնօրեն Քնարիկ Ահարոնյանի ջանքերով ազգանվեր առաքելությանը... Կարդալ ավելին
2013թ.-ի նոյեմբերի 24-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացվեց <Վանաձոր-2 2013 պարի բարեկամական փառատոն»: Փառատոնը կազմակերպվել էր երկու քույր քաղաքների՝ Վանաձորի և Գյումրու քաղաքապետարանների նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել համագործակցությունը մարզերի միջև: Փառատոնին մասնակցում էին Լոռու, Շիրակի, Աշտարակի, Արագածոտնի մարզերի և Երևան քաղաքի լավագույն պարային խմբերը, այդ թվում Գյումրու «Ընտանիք» կենտրոնի պարային համույթը: «... Կարդալ ավելին
Դեկտեմբերին 23-ին՝ «Ամանորի հրաշք» միջոցառում Աշոցքի համայնքում գործող ժողովրդական պարեր խմբակի սաներ մասնակցությամբ /ղեկավար՝ Ջ. Վարոսյան/: Դեկտեմբերին 25-ին - «Խորամանկ աղվեսը» բեմականացում տիկնիկագործության խմբակի սաների մասնակցությամբ /ղեկավար՝ Ա. Մանուկյան/- Ամանորյա ուրախ հանդեսներ. գորգագործության, շախմատի, գոբելենագործության, թատերական արվեստի և պարարվեստ խմբակների սաների մասնակցությամբ /ղեկավարներ՝ Ն. Մարտիրոսյան, Ք... Կարդալ ավելին
Հուլիսի 6-10-ը Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում կատարած աշխատանքների ամփոփում՝ հաշվետու ելույթներ գեղարվեստական խմբերի կատարմամբ և սաների ստեղծագործական աշխատանքների ցուցադրում:Կենտրոնի տարբեր խմբակների սաների աշխատանքների ցուցադրությանը զուգահեռ Գոգհովիտ, Ցողամարգ և Թորոսգյուղ համայնքներում ևս ցուցադրվեցին նորաստեղծ գեղանկարչության խմբակների սաների աշխատանքները, որի միջոցով... Կարդալ ավելին