«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում անցկացվեց «Միտքը՝ շարժման մեջ» խորագրով շախմատային սեանս
«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում անցկացվեց «Միտքը՝ շարժման մեջ» խորագրով շախմատային սեանս, որի նպատակն էր ընդգծել շախմատի կրթական և մշակութային նշանակությունը, խթանել հետաքրքրությունը մտավոր խաղերի նկատմամբ և նպաստել սաների տրամաբանական ու ռազմավարական մտածողության զարգացմանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեց շախմատի պատմության համառոտ ակնարկը, որին հաջորդեց «64 դաշտ՝ 1000 միտք» խորագրով ինտելեկտուալ վիկտորինան։ Մասնակիցները ցուցադրեցին իրենց շախմատային գիտելիքները, արագ կողմնորոշվելու, վերլուծելու և թիմային համագործակցության հմտությունները։
Շախմատային սեանսը վարեցին խմբակի կարգային շախմատիստները, որոնք ոչ միայն անցկացրին խաղերը, այլև միջոցառման ավարտին կազմակերպեցին վարպետության դաս՝ մասնակիցներին փոխանցելով իրենց փորձը, գիտելիքներն ու գործնական հմտությունները։
Ծրագրի իրականացումը նպաստեց սաների շախմատային գիտելիքների խորացմանը, ինչպես նաև հաղորդակցման և ինքնավստահության ամրապնդմանը։
English
Русский
Français