Հետևեք մեզ.
thumb

«Գյումրին Ասլամազյանների գույներով» ցուցահանդես՝ Ասլամազյան քույրերի պատկերասրահում

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում բացվեց  «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի գեղանկարչության խմբակի սաների՝ «Գյումրին Ասլամազյանների գույներով» խորագրով ցուցահանդեսը:

Ծրագրի նախապատրաստական փուլում սաները ճանաչողական այց էին կատարել պատկերասրահ, ծանոթացել Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական ստեղծագործություններին, ուսումնասիրել ներկայացված աշխատանքների թեմատիկ, գաղափարական և գեղարվեստական առանձնահատկությունները։

Ասլամազյան քույրերի արվեստից ստացած տպավորություններով և ներշնչված նրանց յուրահատուկ գունապնակով՝ սաներն իրենց ստեղծագործական պատկերացումներով ու անհատական մոտեցմամբ պատկերել էին Գյումրին։ Պատկերասրահի բակում ստեղծված գեղանկարչական աշխատանքները ներկայացվեցին ցուցադրություն-քննարկման ձևաչափով՝ հնարավորություն տալով սաներին ներկայացնելու իրենց մտահղացումները, գունային լուծումներն ու ստեղծագործական մոտեցումները։

Ցուցահանդեսը դարձավ սաների ստեղծագործական աշխատանքի ամփոփումը՝ միավորելով արվեստի ճանաչումը, սեփական ստեղծագործական փորձառությունն ու մշակութային ժառանգության արժևորումը։ 

Ծրագիրը նպաստեց սաների ստեղծագործական մտածողության, գեղագիտական ճաշակի և ինքնարտահայտման կարողությունների զարգացմանը, խթանեց մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրությունն ու արժևորումը, ինչպես նաև նպաստեց մշակութային հաստատությունների միջև համագործակցության ամրապնդմանը