Հետևեք մեզ.
thumb

«Հանուն մշակութային երկխոսության» խորագրով ծրագրի շրջանակում «Ազգային ինքնություն» միջոցառումների շարքի հաջորդ կանգառը Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում էր՝ եզդիական մշակույթի ներկայացմամբ

«Հանուն մշակութային երկխոսության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում Ալագյազ եզդիական համայնքում իրականացվեց մշակութային միջոցառում՝ «Ազգային ինքնություն» խորագրի ներքո։ Այցի ընթացքում «Ընտանիք» կենտրոնի սաները համատեղ գեղարվեստական գեղարվեստական ելույթներով հանդես եկան և անցկացրեցին նկարչական ֆլեշմոբ՝ արվեստի միջոցով ներկայացնելով ազգային փոքրամասնության մշակույթը: Համատեղ ելույթներն ու ստեղծագործական աշխատանքները նպաստեցին մասնակիցների միջև մշակութային երկխոսության ձևավորմանը, փոխադարձ ճանաչմանն ու բարեկամական կապերի ամրապնդմանը։ 

«Հանուն մշակութային երկխոսության» ծրագիրը շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ մշակույթի միջոցով միավորել ազգային փոքրամասնության համայնքները, պահպանել ազգային արժեքները և ձևավորել համագործակցության նոր հնարավորություններ։ Մշակույթը սահմաններ չի ճանաչում․ այն միավորում է մարդկանց, սերունդներին ու ժողովուրդներին՝ ստեղծելով փոխըմբռնման, հարգանքի և բարեկամության ամուր կամուրջներ։