Հետևեք մեզ.
thumb

Կյանք, որ մնաց կտավների ու հիշողությունների մեջ

«Ընտանիք» կենտրոնում նշվեց գեղանկարիչ Արթուր Մուրադյանի ծննդյան տարելիցը՝ հանդիսավոր միջոցառմամբ և նրա անհատական աշխատանքների ցուցահանդեսի բացմամբ։ Արթուր Մուրադյանը երկար տարիներ աշխատել է կենտրոնում՝ իր մասնագիտական նվիրումով կրթելով ու ճանապարհ դնելով բազմաթիվ սաներ։ Ցուցահանդեսում ներկայացված գործերը վաղուց ճանաչված են իրենց գունային նրբությամբ, վրձնի ճշգրտությամբ և արտահայտչականությամբ, որոնք կրկին վկայեցին նրա ստեղծագործական մեծ ներուժի մասին։ Միջոցառման շրջանակում ներկայացվեց նաև հատուկ պատրաստված տեսաֆիլմ, որտեղ իրենց շնորհակալական խոսքն արտահայտեցին արվեստագետի նախկին սաները՝ պատմելով իրենց ստեղծագործական ձեռքբերումների մասին և ընդգծելով, որ դրանց մեջ զգալի է Արթուր Մուրադյանի ներդրած մեծ լուման, նրա ուղեցույց դերը և մարդկային ջերմությունը։ Ելույթի խոսքով հանդես եկավ «Ընտանիք» կենտրոնի տնօրենը, արվեստագետ ընկերներն ու գործընկերներ՝ անդրադառնալով Մուրադյանի մարդկային կերպարին, մասնագիտական բացառիկ աշխատելաոճին և նրա թողած հարուստ ժառանգությանը։ Միջոցառման ավարտին ներկայացվեց հուշատետր, որտեղ ամփոփվեցին այն մարդկանց մտքերն ու գնահատականները, ովքեր ճանաչել են Արթուր Մուրադյանին և արժևորում են նրա թողած անջնջելի հետքը։