Տարեցների միջազգային օրվա առիթով «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի գեղարվեստական խմբակների սաները հյուընկալվել էին Գյումրու տարեցների ցերեկային կենտրոնում:
Տարեցների միջազգային օրվա առիթով «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի գեղարվեստական խմբակների սաները հյուընկալվել էին Գյումրու տարեցների ցերեկային կենտրոնում: Համերգային ելույթներով սաներն ուրախություն և ժպիտներ պարգևեցին կենտրոնի տարեցներին։
Սաների անկեղծ նվիրումն ու տարեցների ջերմ արձագանքը ևս մեկ անգամ ընդգծեցին սերունդների միջև կապի, փոխադարձ հարգանքի և հոգատարության կարևորությունը։
Միջոցառման ընթացքում հնչեցին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր՝ մաղթելով կենտրոնի շահառուներին առողջություն, երկար տարիների կյանք և ժպիտներով լի օրեր։ Այսպիսի հանդիպումները պարզապես մշակութային միջոցառումներ չեն․ դրանք հնարավորություն են ստեղծում սերունդների միջև ջերմ կապեր ձևավորելու, միմյանց փոխանցելու սեր, բարություն և կյանքի փորձ։
Շնորհակալություն Գյումրու տարեցների ցերեկային կենտրոնին՝ ջերմ ընդունելության և գեղեցիկ հանդիպման համար, իսկ մեր գեղարվեստական խմբակների սաներին՝ իրենց անկեղծ ու գեղեցիկ կատարումների համար։
English
Русский
Français