Հետևեք մեզ.
thumb

«Հանուն մշակութային երկխոսության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում «Ազգային ինքնություն» խորագրով միջոցառումների շարքը շարունակվեց նաև Գյումրու հունական և ռուսական կենտրոններում

«Հանուն մշակութային երկխոսության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում «Ազգային ինքնություն» խորագրով միջոցառումների շարքը շարունակվեց նաև Գյումրու հունական և ռուսական կենտրոններում՝ ներկայացնելով հունական և ռուսական մշակույթների հարուստ ավանդույթներն ու ինքնատիպությունը։  Հանդիպումների ընթացքում «Ընտանիք» կենտրոնի սաները հանդես եկան համատեղ գեղարվեստական ելույթներով՝ բացահայտեցին ժողովուրդների մշակութային ինքնատիպությունը՝ ստեղծելով ջերմ ու համագործակցային մթնոլորտ։ Ստեղծագործական նախաձեռնություններն ու համատեղ ելույթները դարձան մշակույթների երկխոսության յուրօրինակ հարթակ՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին ավելի մոտիկից ճանաչելու միմյանց ավանդույթներն ու արժեքները։ Գյումրու հունական և ռուսական կենտրոններում կազմակերպված հանդիպումները ևս մեկ անգամ ընդգծեցին մշակույթի միավորող ուժը՝ նպաստելով տարբեր ազգային համայնքների միջև փոխըմբռնման խորացմանը, միջմշակութային կապերի ամրապնդմանն ու բարեկամության խթանմանը։ Կենտրոնների ներկայացուցիչները կարևորեցին նման նախաձեռնությունների դերը ազգային մշակույթների ճանաչելիության բարձրացման, ժողովուրդների միջև երկխոսության զարգացման և համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման գործում։