Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Օրհներգ մայրության» խորագիրը կրող միջոցառում։
Այն ներկայացվեց մյուզիքլի ոճում՝ կենտրոնի ակադեմիական վոկալի և սիմֆոնիկ նվագախմբի սաների մասնակցությամբ։ Բեմում միահյուսվել էին երաժշտությունը, բեմական խաղն ու զգացմունքային կատարումները՝ ստեղծելով ջերմ ու հիշարժան մթնոլորտ։ Միջոցառմանը ներկա էին մանկավարժներ, ծնողներ և սաներ, ովքեր մեծ ոգևորությամբ ու հիացմունքով հետևեցին ներկայացմանը՝ արժևորելով մայրության թեման արվեստի լեզվով։ Միջոցառման նպատակն էր սաների միջոցով ներկայացնել մայրական սիրո խորությունն ու անսահման նվիրումը՝ միաժամանակ զարգացնելով նրանց ստեղծագործական կարողությունները և բեմական մշակույթը։ .
English
Русский
Français