«Ընտանիք» կենտրոնում անցկացվեց «Հնչյունների պատմություն՝ դարերի զրույց» խորագրով գեղարվեստական միջոցառում:
«Ընտանիք» կենտրոնում անցկացվեց «Հնչյունների պատմություն՝ դարերի զրույց» խորագրով գեղարվեստական միջոցառում: Սաներն անդրադարձել են 19–21-րդ դարերի հայ և համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր կոմպոզիտորների ստեղծագործությունների դաշնամուրային կատարումներին՝ համադրելով կատարողական արվեստն ու երաժշտագիտական վերլուծությունը։
Միջոցառման ընթացքում սաները ներկայացրին ընտրված կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունները՝ յուրաքանչյուր կատարումը ուղեկցելով մեկնաբանություններով և համառոտ ներկայացմամբ։ Երաժշտական կատարումներն ու բանավոր ներկայացումները հանդիսատեսին հնարավորություն տվեցին առավել խորությամբ ընկալելու տարբեր դարաշրջանների երաժշտական լեզուն, գաղափարական բովանդակությունն ու մշակութային արժեքները։
Ծրագրի իրականացումը նպաստեց սաների երաժշտական գիտելիքների և կատարողական կարողությունների զարգացմանը, ընդլայնեց նրանց պատկերացումները դասական, նեոկլասիկ և ժամանակակից երաժշտական ուղղությունների մասին, խթանեց ստեղծագործական ինքնարտահայտումը, վերլուծական մտածողությունը, բեմական ազատությունն ու հանրային խոսքի հմտությունները։
English
Русский
Français