Սիրելի՛ սաներ, մանկավարժներ և ծնողներ, Սիրով շնորհավորում ենք Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։
Սեպտեմբերի 1-ը նոր ճանապարհների, նոր երազանքների ու բացահայտումների սկիզբն է։ Գիտելիքը ոչ միայն սովորելու, այլև ստեղծելու, մտածելու, երազելու և սեփական կարողությունները բացահայտելու ուժն է։ Թող նոր ուսումնական տարին լինի հաջողությունների, ստեղծագործական ձեռքբերումների և հետաքրքիր գաղափարների տարի։ Թող գիտելիքի լույսը լուսավորի յուրաքանչյուրի ճանապարհը, իսկ մանկության ու պատանեկության տարիները լցվեն կրթությամբ, արվեստով և գեղեցիկ ստեղծագործություններով։ Շնորհավո՛ր Գիտելիքի և դպրության օրը։
Հարգանքներով՝ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրենություն
English
Русский
Français