Հետևեք մեզ.
thumb

Մեծանուն հայ դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրվա առթիվ նրա տուն-թանգարանում կազմակերպվեց գեղարվեստական միջոցառում

Մեծանուն հայ դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրվա առթիվ նրա տուն-թանգարանում կազմակերպվեց գեղարվեստական միջոցառում՝ նվիրված սիրելի արվեստագետի անմար հիշատակին և ստեղծագործական ժառանգությանը։

Միջոցառմանը մասնակցեցին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի համերգային նվագախմբի սաները՝ խմբավար Արևիկ Թանաշեանի նվագակցությամբ՝ ներկայացնելով երաժշտական կատարումներ, որոնք հանդիսատեսին պարգևեցին ջերմ ու հուզիչ պահեր։

Նախաձեռնությունը դարձավ գեղեցիկ հարգանքի տուրք հայ կինոյի մեծ վարպետի հիշատակին՝ ևս մեկ անգամ արժևորելով մշակութային ժառանգության պահպանման և երիտասարդ սերնդին ազգային արժեքներին հաղորդակից դարձնելու կարևորությունը։