«Շփման կամուրջներ» խորագրով ուսուցողական այց «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոն
Նախաձեռնությունը կազմակերպվել էր «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կվիլինգի և փափուկ հմտությունների խմբակների կողմից՝ նպատակ ունենալով խթանել ներառական շփումն ու փոխըմբռնումը։ Այցին նախորդել էր «Ընտանիք» կենտրոնում անցկացված սեմինար-պատրաստումը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել էին սահմանափակ կարողություններով անձանց հետ հաղորդակցման առանձնահատկություններին, ինչպես նաև ներառական միջավայրում արդյունավետ շփման և համագործակցության ձևերին։ Այցի շրջանակում կվիլինգի խմբակի սաները կազմակերպեցին վարպետության դաս «Էմիլի Արեգակ» կենտրոնի շահառուների համար։ Համատեղ ստեղծագործական աշխատանքի արդյունքում ձևավորվեց միասնական պաստառ, որը խորհրդանշում էր շփման և համագործակցության կամուրջը։ Միջոցառումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում՝ նպաստելով նոր կապերի ձևավորմանը և փոխադարձ հարստացմանը։ «Էմիլի Արեգակ» կենտրոնի ներկայացուցիչները բարձր գնահատեցին նախաձեռնությունը և հայտնեցին իրենց գոհունակությունը՝ կարևորելով նման ծրագրերի շարունակականությունը։
English
Русский
Français