«Մշակույթների և ավանդույթների միաբանություն» խորագրով ռուսերեն լեզվի խմբակի միջոցառում
Սաները ներկայացրին ռուս ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությունը, ազգային ավանդույթները, բանահյուսական ծագում ունեցող ժողովրդական, պաշտամունքային և ծիսական երգերը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև ռուսական մշակույթի կարևոր բաղադրիչները՝ ազգային երգն ու պարը, որոնք հանդիսատեսին հնարավորություն տվեցին առավել մոտիկից ծանոթանալու ռուս ժողովրդի կենցաղին, հոգևոր արժեքներին և մշակութային առանձնահատկություններին։ Պարարվեստի խմբակների սաները հանդես եկան գեղարվեստական գեղեցիկ կատարումներով՝ միջոցառմանը հաղորդելով տոնական մթնոլորտ։
Սաները ներկայացրին ռուսական ավանդույթների, ծեսերի և սովորույթների լեզվամշակութային առանձնահատկությունները՝ ընդգծելով դրանց կարևոր դերը ռուսական մշակույթի պահպանման և փոխանցման գործում։ Առանձնակի ուշադրություն էր դարձվել նաև ռուսերենի դարձվածաբանական նրբություններին, որոնք նպաստում են սովորողների բանավոր խոսքի զարգացմանը, բառապաշարի հարստացմանը:
Միջոցառմանը ներկա էին կենտրոնի տնօրենությունը, խմբավարները, ծնողները։ Վերջիններս բարձր գնահատեցին սաների կատարած աշխատանքը, նրանց ակտիվ մասնակցությունն ու ստեղծագործական մոտեցումները։ Ծնողները կիսվեցին իրենց տպավորություններով՝ նշելով, որ սաները վստահությամբ ներկայացրին տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքները, լեզվական կարողություններն ու մշակութային իրազեկվածությունը։
English
Русский
Français