Հետևեք մեզ.
thumb

«Անկախությունը՝ մեզ, մենք՝ անկախությանը» խորագրով գեղարվեստական միջոցառում նվիրված ՀՀ անկախության 34 -ամյակին

«Ընտանիք» կենտրոնում նշվեց Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը՝ որպես արժևորում մեր երկրի ազատության, անկախ պետականության և ազգային արժեհամակարգի կարևորագույն խորհրդանիշի։ Միջոցառմանը մասնակցեցին կենտրոնի երաժշտարվեստի խմբակների սաներն, ովքեր հանդես եկան հայրենասիրական երգերով և երաժշտական կատարումներով։
Տոնական միջոցառմանը՝ ակադեմիական վոկալ խմբակի սաները հայրենասիրական երգերի միջոցով հանդիսատեսին փոխանցեցին ազգային հպարտության, միասնության ու նվիրումի ոգին։ Երաժշտական խմբակների համատեղ կատարումները ոչ միայն արտահայտում էին սաների մասնագիտական հմտությունները, այլև կրում էին հստակ գաղափարական ուղերձ՝ լինել արժանի անկախ Հայաստանի քաղաքացու բարձր կոչմանը։
Միջոցառման ընթացքում պատանիները խոսեցին անկախության գաղափարի մասին՝ որպես պատասխանատվություն և շարունակական նվիրում հայրենիքի հանդեպ։ Շեշտվեց, որ անկախ պետություն ունենալն արժեք է, որի պահպանման և զարգացման գործում յուրաքանչյուր քաղաքացի՝ լինի պատանի, թե մեծահասակ, ունի իր ուրույն դերը։
Կենտրոնի սաներն այսօր հանդես են գալիս ոչ միայն որպես հանդիսության մասնակիցներ, այլ՝ որպես ապագա քաղաքացիական հասարակության կառուցողներ։ Նրանց ներգրավվածությունն կրթական ու մշակութային գործունեության մեջ վկայում է այն մասին, որ անկախ հայրենիքի ամրապնդման ամենակարևոր հենասյուներից է գիտակցված սերունդը։
Միջոցառումն ավարտվեց միասնական կատարումով՝ «Երկիր Նաիրի» երգի ուղեկցությամբ, որը խորհրդանշեց միասնությունը, հավատը և սերը՝ անկախ ու հզոր Հայաստանի հանդեպ։
Այսպիսի միջոցառումները նպաստում են ոչ միայն սաների գեղարվեստական զարգացմանը, այլև ազգային ինքնագիտակցության խորացմանը, պատմության արժևորմանը և քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը։ Անկախությունն արժեք է, որ շարունակաբար պետք է պահել ու զարգացնել՝ կրթությամբ, մշակույթով, նվիրումով։