«Արվեստի ձայներ» խորագրով գեղարվեստական միջոցառում
Կենտրոնի կիթառի խմբակի սաների՝ «Արվեստի ձայներ» խորագրով գեղարվեստական միջոցառումը վերածվեց երաժշտության և պատանիների ստեղծագործական ոգու իսկական տոնի։ Բեմում հնչեցին հոգու լարերին հնչեցնող մեղեդիներ՝ Կոմիտասի անզուգական ստեղծագործություններից մինչև Ռուբեն Հախվերդյանի, Ֆորշի, Արմինե Հայրապետյանի, ինչպես նաև ռուսական «Լյուբե» խմբի և Վիկտոր Ցոյի երգերը։ Յուրաքանչյուր կատարում առանձնանում էր իր ինքնատիպ մեկնաբանությամբ․ սաները ոչ միայն ներկայացրին ստեղծագործության հեղինակին, այլև այն վերածեցին կենդանի հնչողության՝ կիթառի համար արված ժամանակակից մշակումներով, ինչի շնորհիվ հանդիսատեսը կարողացավ առավել խորությամբ ընկալել ստեղծագործության ոգին և ուղերձը։
Երաժշտական շղթային միացան նաև դուդուկի խմբակի սաները՝ ստեղծելով բեմական բազմազան ու հուզիչ հնչողություն։ Միջոցառման նպատակն էր զարգացնել սաների երաժշտական ճաշակը, խթանել տարբեր նվագարանների համագործակցությունը, առաջացնել հետաքրքրություն երաժշտական արվեստի հանդեպ:
Միջոցառման ավարտին հանդիսատեսը ջերմորեն արտահայտեց իր գոհունակությունը՝ գնահատելով սաների նվիրումն ու ստեղծագործական մոտեցումը։ Գեղարվեստական մասին ղեկավարը կարևորեց նման միջոցառումների դերը սաների մասնագիտական աճի գործում՝ ընդգծելով, որ նման բեմական փորձերը ձևավորում են ոչ միայն երաժշտական, այլև մշակութային աշխարհայացք։
English
Русский
Français