Հետևեք մեզ.
thumb

«Մշակույթի վարպետը» ծրագրի շրջանակում մեկնարկեց նաև մարզային շրջագայություն

«Մշակույթի վարպետը» ծրագրի շրջանակում մեկնարկեց նաև մարզային շրջագայությունը, որի առաջին կանգառը Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքն էր։ «Երաժշտություն, որ քայլում է մեզ հետ» խորագրով համատեղ գեղարվեստական միջոցառումը տեղի ունեցավ Եղեգնաձորի մշակույթի տանը։ Միջոցառմանը հանդես եկան համայնքի մշակութային հաստատությունների համույթները՝ ներկայացնելով բազմաժանր և հագեցած կատարումներ։ Միջոցառմանը ներկա էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, արվեստասեր հասարակություն, ինչպես նաև արվեստաբաններ։ Միջոցառման ավարտին հանդիսատեսը մասնակցեց «Արտացոլված մեղեդիներ» խորագրով նկարչական պլեներին՝ «Ընտանիք» կենտրոնի նկարչական խմբակների սաների հետ միասին։ Կենտրոնի ցուցասրահում ներկայացվեցին «Ընտանիք» կենտրոնի դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերի ստեղծագործական աշխատանքները՝ ոգեշնչված Խաչատուր Ավետիսյանի արվեստով։ Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում, իսկ մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով՝ արժևորելով նման նախաձեռնությունների կարևորությունը մշակութային կյանքի աշխուժացման և ազգային արժեքների տարածման գործում։