Աթոյան Կարեն
1998թ. հաճախել է ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի, պարարվեստի խմբակներ: Հետաքրքրված է եղել կենտրոնի այլ խմբակներով ևս, սակայն ավելի շատ գրավել է երգարվեստը:
Աթոյան Կարեն- ծնվել է 18.01.1990թ.
1998թ. հաճախել է ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի, պարարվեստի խմբակներ: Հետաքրքրված է եղել կենտրոնի այլ խմբակներով ևս, սակայն ավելի շատ գրավել է երգարվեստը:
Մասնակցել է միջազգային, հանրապետական, մարզային և քաղաքային մրցույթների, զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ:
Կենտրոնում մասնագիտական կողմնորոշման արդյունքում, ձեռք բերած գիտելիքներն ավելի ամրապնդելու նպատակով 2007թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի Ժող.երգեցողություն բաժին:
2018թ. ավարտել է նաև ՀՀ ԿԳՄՍՆ «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի փայտյա իրերի փորագրող մասնագիտությունը:
Բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո 2014թ. մինչև օրս աշխատում է ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, որպես ազգագրական երգ-պարի խմբակի խմբավար:
2016թ. մինչև օրս հանդիսանում է նաև Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբում, որպես մեներգիչ, խմբերգիչ: