
Ազգագրական երգ ու պար
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ՝ 6-ից 18 տարեկան դեռահասների համար
ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՝ 12-15 սան
ԺԱՄԱՔԱՆԱԿ՝ շաբաթական՝ 6 դասաժամ
Պարապմունքների տևողությունը `1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝ 6-8 դասաժամ:
Ուսուցման տևողությունը՝ 1 տարի:
Ազգային երգ ու պարը կենցաղ վերադարձնելու և ազգային ինքնագիտակցության զարգացմանը խթանելու նպատակով խմբակում ուսուցանվում և հանրայնացվում են ազգային երգերն ու պարերը, դրանք դարձնելով հայ ժողովրդի կենդանի մշակույթի մաս, որոնք նպաստում են սաների ազգային ինքնաճանաչության բարձրացմանը: Խմբակում շեշտադրվում է ազգային ոգով դաստիարակությունը, ժողովրդական մշակութային գիտակցումը, որոնք կարևորագույն բաղադրիչ են սերունդների մոտ ազգային արժեհամակարգ կերտելու առաքելության մեջ։ Ուսուցման ընթացքում սաներն իրենց մեջ կկրեն ազգային մեծագույն վարպետների թողած արժեքները, կդաստիարակվեն ազգային ինքնագիտակցությամբ օժտված քաղաքացիներ։ Երգեցողության կանոններին ծանոթանալուց բացի, ներկայացվում է նաև վոկալ արվեստը, որն հնարավորություն է տալիս սաներին ընկալելու վոկալային հմտությունները, կատարողական տեխնիկան իր ամբողջության մեջ, միևնույն ժամանակ զուգահեռներ անցկացնելով տարբեր ժամանակաշրջանների երգարվեստի միջև: Խմբակի սաները ակտիվորեն մասնակցում են կենտրոնում կազմակերպվող տարբնույթ միջոցառումներին, միջազգային , հանարապետական փառատոներին։
ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Ծրագիրն իրականացվում է խմբակային ձևով, որի ընթացքում անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր սանի։ Դասընթացի ժամանակ սաների հետ տարվում են տեսական և գործնական աշխատանքներ, տրվում են առաջադրանքներ, այս կամ այն սովորած երգը ու պարը կրկնելու և ամրապնդելու համար։ Սաները խմբակ հաճախելու ժամանակահատվածում իրենց սովորած գիտելիքներն ու կարողությունները ցուցադրում են համերգների տարբեր կրթամշակութային միջոցառումների ժամանակ։
Խմբակում կարող են լինել տարբեր ժամանակահատվածներում ընդունված սաներ, որոնց համար անցած նյութը կրկնվում է։
ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ.
Ծրագրի շրջանակում սովորողները պետք է ՝
-
ճանաչեն ազգային երգ ու պարի առանձնահատկություներն ու տարբերել տարատեսակները,
-
տիրապետեն անհատական և խմբային պարերին, երգել ազգային երգերը և տիրապետել պարերգերի կատարողաան տեխնիկային,
-
կարողանան ինքնուրույն ներկայացնել ազգային երգերը, դրանք կատարեն համապատասխան պարային շարժումներով,
-
լինեն ազգային ավանդույթները կրող, պահպանող ու սերունդներին փոխանցող երիտասարդներ,
-
լինեն ազգային ավանդույթները խորը ըմբռնող, դրանց բովանդակությունը, կառուցվածքը, նշանակությունը ինքնուրույն վերլուծելու, ներկայացնելու կարողություններով օժտված,
-
կարողանան ձեռք բերած հմտությունները կիրառել առօրյա կյանքում և հանրայնացնել: