«Ազգային ոճը՝ ժամանակակից կերպարներում» խորագրով հագուստի ցուցադրություն
«Ազգային ոճը՝ ժամանակակից կերպարներում» խորագրով հագուստի ցուցադրությանը սաները ներկայացրեցին հեղինակային ձևածքներով ստեղծված ժամանակակից հագուստները արդի ոճային լուծումներով։ Յուրաքանչյուր աշխատանք ներկայացվեց՝ անդրադառնալով ձևային և գունային ընտրություննեին, կիրառված տեխնիկային, ստեղծագործական գաղափարին, ինչպես նաև ազգային մշակութային արժեքների պահպանման և ժամանակակից հագուստում դրանց կիրառելիության առանձնահատկություններին։
Ծրագրի իրականացումը նպաստեց սաների հագուստի մոդելավորման և կարի գործնական հմտությունների զարգացմանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը և ստեղծագործական մտածողության խթանմանը։
English
Русский
Français