Բաց դաս՝ նվիրված աշխարհահռչակ «Լիվերպուլյան քառյակին»՝ The Beatles խմբին
«Ընտանիք» կենտրոնի անգլերենի խմբակների սաներն անցկացրեցին բաց դաս՝ նվիրված աշխարհահռչակ «Լիվերպուլյան քառյակին»՝ The Beatles խմբին։
Ներկայացվեց «Անմոռանալի բիթլս» խորագրով տեսասահիկ, որը ոչ միայն դասական երաժշտական խմբի մասին պատմություն էր, այլև սերնդների միջև մշակութային կամուրջ։
Տեսասահիկի, տեսանյութերի և երաժշտական կատարումների միջոցով սաները հանդիսատեսին տեղափոխեցին այն ժամանակաշրջան, երբ Լիվերպուլում ծնվում էր մի նոր հնչողություն, մի նոր ոգի՝ «The Beatles»-ը։ Սաները ներկայացրեցին խմբի ստեղծման պատմությունը, երաժիշտների ստեղծագործական ուղին և այն ազդեցությունը, որ թողել է աշխարհի երաժշտական մշակույթի վրա։
Դասը անցկացվեց երկլեզու՝ հայերեն և անգլերեն ձևաչափով։ Յուրաքանչյուր ներկայացում, խոսք ու հնչյուն միտված էր ոչ միայն երաժշտության հմայքը փոխանցելուն, այլև սաների լեզվական հմտությունների զարգացմանը։
Բաց դասի նպատակն էր ընդլայնել սաների աշխարհաճանաչողությունը անգլիական մշակույթի միջոցով, գնահատել «The Beatles»-ի անզուգական դերը համաշխարհային ռոքի պատմության մեջ, զարգացնել սաների գեղագիտական մտածողությունը, անգլերենի իմացությունն ու թիմային համագործակցությունը։
Դասի ընթացքում անդրադարձ եղավ նաև «բիթլոմանիա» երևույթին՝ այն աննախադեպ մշակութային ալիքին, որը համակել էր ողջ աշխարհը։ Սաները փորձեցին բացահայտել, թե ինչու՞ է «The Beatles»-ը մինչև այսօր համաշխարհային սերնդի սիրելի խորհրդանիշը։
Կենտրոնի փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանն իր խոսքում ընդգծեց դասի արժեքը՝ որպես գեղագիտական և լեզամտածողական փորձառություն, որը միավորում է գիտելիքը, երաժշտությունը և հոգևոր մշակույթը։
English
Русский
Français