Հետևեք մեզ.
thumb

«Բարեկամության կամուրջը համագործակցության հաջողության գրավական» խորագրով միջոցառում նվիրված Ռուսաստանի Հանրապետության օրվան

«Բարեկամության կամուրջը համագործակցության հաջողության գրավական» խորագրով միջոցառում նվիրված Ռուսաստանի Հանրապետության օրվան

«Ընտանիք» կենտրոնի ռուսաց լեզվի խմբակի սաները Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումը սկսեցին ռուս-հայկական բարեկամական կապի կարևոր իրադարձություններն ու առաքելությունը ներկայացնելով տեսասահիկի միջոցով: Այնուհետև հյուրերը դիտեցին սաների պատրաստած «Մշակութային քաղաքների դիմանկարը» վերնագրով ֆիլմը, որից հետո անցկացվեց՝ մշակութային երկխոսություն՝ երկու երկրների պատմության, ազգային ժառանգության, սովորույթների և լեզվական առանձնահատկությունների մասին:

Միջոցառմանը ներկա էին հյուրեր Գյումրիում «Ռուսական տուն» հաստատությունից, կենտրոնի տնօրենությունը, մանկավարժներ, ծնողներ, սաներ:

Սաները գեղարվեստական ելույթներով ներկայացրին հայ և ռուս ժողովուրդների ազգային երգն ու պարը, որ դարերով նաև մշակութային կամուրջ է հանդիսացել: Ներկայացվեց Ա. Պուշկինի, Մ. Թարիվերդիևի, Ա. Գրիբոյեդովի, Վ. Բելինսկու, Հ. Այվազովսկու, Վ. Բրյուսովի, Օրբելի եղբայրների, Մ. Սարյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Չարենցի, Վ. Տերյանի, Խ. Աբովյանի և Հ. Թումանյանի ստեղծագործությունները, որոնք կարևոր հետագիծ են թողել երկու ժողովուրդների պատմական զարգացման շրջափուլերում։

Միջոցառման ավարտին հյուրերը կիսվեցին տպավորություններով, կարևորելով հաստատությունների միջև համագործակցությունը, Ռուսական տան ներկայացուցիչ Լյուդմիլա Հարությունյանն ընդգծեց.

«Միջոցառումը բացառիկ էր և իր նպատակադրմամբ, և նպատակին հասնելու հետևողականությամբ, և երեխաների լեզվական անթերի գիտելիքների կատարյալ մատուցմամբ, որում անուրանալի է խմբակի ղեկավար՝ Հասմիկ Բաղդասարյանի աշխատանքը: Նմանօրինակ միջոցառումները և համագործակցությունները միայն նպաստում են երկու պատմական երկրների, բարեկամ ժողովուրդների ազգային դիմագծերի պահպանմանը: Վստահ եմ, որ բարեկամական հարաբերությունները կշարունակվեն ամրապնդվել նաև մեր միասնական աշխատանքի արդյունքում»,-ասել է Լյուդմիլա Հարությունյանը։

Ելույթի խոսքերով հանդես եկան նաև կենտրոն տնօրենությունն ու ծնողները, գնահատելով խմբակի սաների, ի դեմս խմբավարի՝ Հասմիկ Բաղդասարյանի աշխատանքը: