
«Հայաստանը մանուկների աչքերով» խորագրով միջոցառում՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան
«Հայաստանը մանուկների աչքերով» խորագրով միջոցառում՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան
«Հայաստանը մանուկների աչքերով» խորագրով միջոցառում
Առանց երեխաների հնարավոր չէր լինի սիրել մարդկությունը:
Ֆ. Դոստոևսկի
ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հունիսի 1-ին կազմակերպեց «Հայաստանը մանուկների աչքերով» խորագրով միջոցառում՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Միջոցառման նպատակն էր երեխաներին տեղափոխել հեքիաթային աշխարհ, ամրապնդել ավագ սերնդի մոտ երեխաներին պաշտպանելու և նրանց մասին հոգ տանելու պատրաստակամություն, մանուկներին պարգևել ծիծաղ և օրը դարձնել տոն:
Սաները ողջունեցին ներկաներին՝ մաղթելով բարձր տրամադրություն և ուրախ ժամանց: Իրենց ասմունքով, պարային և երաժշտական բեմադրություններով մանուկների օրը վերածեցին իսկական տոնի: Փոքրիկների շուրթերից հնչած խոսքերը ներկաներին տեղափոխեցին մանկական աշխարհ:
Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին կավճանկարի ու նկարչական մրցույթներ, սպորտլանդիա, մանկական զվարճալի խաղեր: Օրն ավելի հետաքրքրիր և գունեղ դարձավ, երբ հայտնվեցին երեխաների սիրելի հեքիաթային հերոսները:
Կենտրոնի տնօրենի տեղակալ Սվետլանա Պետրոսյանը շնորհավորեց փոքրիկներին՝ մաղթելով նրանց անհոգ ու ուրախ մանկություն, խինդ ու ծիծաղ: Թող բոլոր մանուկները մեծանան իրենց տաքուկ ընտանիքներում, ստանան ծնողների ջերմությունն ու սերը և իրենց վառ աչքերով լուսավորեն մեր մոլորակը:
Միջոցառման ավարտին նկարչական մրցույթի և սպորտլանդիայի արդյունքում մրցանակային տեղեր գրաված և ակտիվ մասնակցություն ցուցաբերած սաներին շնորհվեցին պատվոգրեր և մրցանակներ:
Սիրելի մանուկներ, եղեք առողջ և երջանիկ և թող մանկական անհոգ ժպիտը երբեք չպակասի ձեր դեմքերից:
Վ. Նահապետյան